Գնդապետ Սայեն Հայրապետյանը միաձայն ընտրվեց ԵԿՄ Մասիսի կառույցի նախագահ

Ազատամարտիկները հրամանատար մասիսցի Սայադին միաձայն ընտրեցին ԵԿՄ Մասիսի կառույցի նախագահ:
Հունիսի 23-ին Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Երկրապահ կամավորականների միության Մասիսի տարածաշրջանային կառույցի համագումարը, որին մասնակցում էին հարյուրավոր ազատամարտիկներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ներկաները նշում էին, որ վերջին տասնամյակի ընթացքում չի եղել ոչ մի նման դեպք, որ Մասիսի տարածաշրջանի ազատամարտիկները լինեին այսչափ համախմբված և մեկտեղված, ինչպես այսօր և այստեղ:

Համագումարի գլխավոր հարցը ԵԿՄ Մասիսի տարածքային կառույցի նոր նախագահի ընտրությունն էր:
Ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամներն ունեին ընդամենը 1 թեկնածու` մարտական խաչի ասպետ, ազատամարտիկ, Մասիսի ջոկատի հրամանատար, գնդապետ Սայեն Նորիկի Հայրապետյանը՝ Մասիսի Սայադը: Ներկաները կողմ քվեարկեցին ու ընտրեցին նրան միաձայն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆոտոլրագրող` Հայկ Կիսեբլյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով