«Գնացեք մոմ վառեք, աղոթեք Աստծուն». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՔՊ համագումարը՝ որպես դեմագոգիայի THE BEST

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ տարուց ավել է, ինչ իշխանության ղեկին հայտնված թիմը աշխատելու, խոստումները կատարելու, մարդկանց կյանքը բարելավելու, երկիրը ուժեղացնելու փոխարեն, հերոսաբար շարունակում է պայքարել ոչ թե երկրի իրական պրոբլեմների, այլ Հանրապետականի դեմ։

Խրոնիկ միտինգային գործելաոճը առատորեն համեմվում է անբարտավանության, կիսագրագիտության և ինքնասիրահարվածության հիվանդագին պոռթկումներով։

Իշխող կուսակցության այսօրվա համագումարը ՔՊ-ի քաղաքական սնանկության ոսկե հավաքածուն էր, դատարկախոսության THE BEST-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տիկնայք և պարոնայք, խորը շունչ քաշեք և դադարեք կախվել մեր քաղաքական կապիտալից։ Հանրապետականների նման բարձր կլասի գործիչներ, ինչպես կրկին ցույց տվեց ձեր համագումարը, դուք չունեք և չեք էլ ունենա։ Եվ այդ խանդն ու նախանձը ուղղեք ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները կատարելուն։

Գնացեք մոմ վառեք, աղոթեք Աստծուն, որ երկիրս անշառ, անփորձանք, անցնցում, անկորուստ և սահուն կարողանաք փոխանցել հաջորդ իշխանություններին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով