Գազի գինը հուլիսի 1-ից կբարձրանա

Հուլիսի 1-ից Գազպրոմը 1,4% -ով  բարձրացնելու  է գազի գինը:  Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:

2018 թվականին արժեքի վերահաշվարկի արդյունքում գնի  փոփոխություն եղել է 3,4%-ով, իսկ 2020 թվականին պլանավորվում է 3% աճ: 2019 թվականի ինդեքսացիայի համար հաշվի է առնվելու հունվարից ԱԱՀ-ի բարձրացումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նշենք, որ հունվարի 1-ից ռուսական կողմը բարձրացրել էր Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 150 ԱՄՆ դոլարից դարձնելով 165 ԱՄՆ դոլար, սակայն ՀՀ կառավարությունը հայտարարել էր, որ սպառողները դրա դիմաց կվճարեն նախկին գնով։ Քննարկումներ ընթացքում որոշում էր կայացվել, որ սահմանին 15 դոլարի թանկացումը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիայի» շահույթից: Ռուսական «Գազպրոմը» խումբ էր ձևավորել, որը պետք է ժամաներ Հայաստան՝ քննարկումների։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Armdaily.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ  հուլիսի 1-ից գազի թանկացում է սպասվում: Իսկ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը Armdaily.am-ի հետ զրույցում  ասել էր, որ հանձնաժողով «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից սակագնի վերանայման հայտ ներկաացված չէ։

Նշենք, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստի շրջանակներում Փաշինյանը հանդիպում էր ունեցել Պուտինի հետ, որի ժամանակ քննարկվել էին նաեւ գազի գինը։ «Եվ շատ կարեւոր է, որ մենք կարողանանք գազի այնպիսի գին համաձայնեցնել, որը չարգելակի մեր տնտեսության տեմպը: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք համաձայնության գալ, քանի որ մենք Ռուսաստանի հետ ոչ սովորական հարաբերություններ ունենք, ռազմավարական հարաբերություններ եւ կարծում եմ, որ պետք է լուծել նաեւ գազի վերաբերյալ ռազմավարական հարցը»,-հայտարարել էր Հայաստանի վարչապետը։

armdaily.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով