Գագիկ Ծառուկյանը պատռել է հարցաքննության թերթիկն ու չի ներկայացել Քննչական կոմիտե

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը երեկ երեկոյան վկայի կարգավիճակով հարցաքննվելու է հրավիրվել Քննչական կոմիտե՝ Աբովյանում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենան և տան մուտքը հրկիզելու գործով:

Գագիկ Ծառուկյանը, սակայն, մինչ այս պահը չի ներկայացել Քննչական կոմիտե, ավելին՝ նա պատռել է հարցաքննության ներկայանալու ծանուցումը։ Այս մասին Factor.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

factor.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով