«Բա ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարության ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին և ուզում եք այդ ուսերով հանգրվանել ՍԴ-ում». Գևորգ Պետրոսյանը՝ Վահե Գրիգորյանին.168.am

Загрузка...

Ինչո՞ւ է ՍԴ դատավորի թեկնածուն պարբերաբար հայտարարում, որ ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական է: Նման հարցադրում այսօր ԱԺ նիստում ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանին ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ այդ պնդումը անվանելով «վտանգավոր»:

«Դուք ուզում եք արդարադատությունը փոխել, անցումային դարձնել, ձեր ամբողջ նպատակն էն ա, որ դատարաններն անկախ դարձնեք, հիմա էս ցանկության ֆոնին Դուք ո՞նց եք պատկերացնում, որ Սահմանադրական դատարանը քաղաքական կոմպոնենտով ձևավորվի: Այսինքն՝ մի ձեռքով Դուք ասում եք՝ անկախ դատարան ենք ուզում, դատարանները իշխանության կրունկի տակ են, մյուս ձեռքով ասում եք՝ եկեք էդ քաղաքական ազդեցությունը պահպանե՞նք: Սահմանադրական դատարանի անդամը, լինեք Դուք, լինի որևէ մեկը, խնդրում եմ անձերից վերանանք, եթե նա ընտրվել է քաղաքական շարժառիթներով, քաղաքական խողովակներով, նա չի կարող չծառայել քաղաքական ուժին»,- հայտարարեց Գ.Պետրոսյանը:

Ըստ նրա՝ բանտային պայմաններում Գրիգորյանին օգնած մարդը, եթե նրանից աջակցություն խնդրի, ինչպե՞ս է բանտային օրերի հիշողությունները մոռանալու: Պատգամավորը կարևորեց ոչ թե բանտային անցյալը, այլ մասնագիտական որակները, փորձը:

Անդրադառնալով դատարանների մուտքերը փակելու վերաբերյալ Վ.Գրիգորյանի դիրքորոշմանը և նրա նախկին հայտարարություններին՝ Գ.Պետրոսյանը հարցարդում արեց, թե ինչպե՞ս է տեղի ունեցել 180 աստիճան բեկումը:

Գրիգորյանի «սրամտությունը», թե գործող Սահմանադրությունը «բռնաբարության արդյունքում ծնված երեխա է», պատգամավորը շատ անհաջող որակեց.

«Ես չեմ ուզում հիմա Ձեզ հարցնել՝ բռնաբարողն ո՞վ է եղել, բռնաբարվողը՝ ով: Բայց եթե դա այդպես է, բա ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարության ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին և ուզում եք այդ ուսերով հանգրվանել Սահմանադրական դատարանում»:

Վահե Գրիգորյանի հայտարարությունը, թե ՀՀ նախագահը լեգիտիմ չէ, Գ.Պետրոսյանի մոտ կասկածներ են հարուցել, որոնք Գրիգորյանի պատասխանները չեն փարատել. «Բա որ լեգիտիմ չէ, Դուք ի՞նչ գործ ունեք այստեղ, մենք ի՞նչ ենք անում»:

Նրա խոսքով՝ եթե ՀՀ նախագահը մի օր որոշի դիմել ՍԴ, հնարավո՞ր է՝ Գրիգորյանը որոշի չքննել ոչ լեգիտիմ նախագահի դիմումը. «Պարա՞պ ենք մնացել, եկել ենք՝ ինքնահիացմամբ ենք զբաղվո՞ւմ այստեղ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...