Բանակ չծառայած,կյանքում տաս հոգի չղեկավարած վարչապետ ունեք չեք զարմանում,հիմա եկել ումից ինչ եք պահանջում.Վահան Բաբայան

Մարդիկ զարմանում են,որ արդարադատության նախարար նշանակվեց 27 ամյա անփորձ մի երիտասարդ:
Ամբողջ համացանցը զարմանում և քննարկում է:

Հարգելիներս,ի՞նչու եք զարմացել,էդ Գառնիկ Ազիզյանի վրա չեք զարմանում չէ՞ կամ կոկորդիլոսների գիտակ մարզպետի ,ի՞նչու չեք զարմանում բանակ չծառայած կառավարության մյուս հայտնի և անհայտ դեմքերի կամ պատգամավորների վրա ,էդ մի նոր նշանակումից զարմացա՞ք:
Կամ Լոսից Երևան եկած ԱՄՆ քաղաքացու վրա,ով սփյուռքի հարցերով է զբաղվելու և մեկ օր անգամ չի տեսել ծանր և պատերազմական Հայաստանը,այլ տաքուկ անկյունից հետևել և միայն հոգեպես է մեր հետ եղել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ վերջապես բանակ չծառայած,կյանքում տաս հոգի չղեկավարած վարչապետ ունեք չեք զարմանում,հիմա եկել ումից ինչ եք պահանջում)

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով