Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ծննդյան տարեդարձի առիթով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:

Բակո Սահակյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մեծարգո՛ Սերժ Ազատի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ Ձեր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ:

Դուք մեծ ավանդ ունեք Արցախյան ազգային-ազատագրական պայքարի, հայոց անկախ պետականության կերտման, հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության ամրապնդման, զարգացման ու զորացման գործում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:

Նշենք, որ այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի 65-րդ տարեդարձն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով