Արտակարգ դեպք Երևանում. կինը, տեսնելով, որ ամուսնուն չեն ընդունում հիվանդանոց, բժշկական կենտրոնի առջև ինքնահրկիզվել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Մի տղամարդ այցելել է Ավան վարչական շրջանի «Նարկոլոգիական Հանրապետական Կենտրոն» ՓԲԸ ՝ բուժվելու նպատակով, սակայն նրան կլինիկայում չեն հոսպիտալացրել՝ պատճառաբանելով, որ գտնվում է ոչ սթափ վիճակում: Նրան ասել են, որ պետք է գնա տուն, սթափվելուց հետո՝ նոր գա: Նշված տղամարդու կինը, ի նշան բողոքի, որ ամուսնուն չեն ընդունել բուժկենտրոնում, հենց բուժհաստատության առաջ բենզին է լցրել իր վրա և այրել: Հավաքված քաղաքացիները ահազանգել են ոստիկանության Ավանի բաժանմունք, որտեղից օպերատիվորեն ժամանած ոստիկանության ծառայողները մի քանի քաղաքացիների հետ մարել են կնոջ վրա առաջացած կրակը:

Կնոջը մարմնի տարբեր մասերի այրվածքներով տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված կնոջ և նրա ամուսնու ինքնությունը:

 

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

ԶՈՄԲԻՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

02.08.2020

«Հայաստանի վարչապետն Ադրբեջանին 7 պայման է ներկայացրել, որոնցից և ոչ մեկն Ադրբեջանի համար ընդունելի չէ». Ալիև

31.07.2020

«Սիրելի երևանցիներ, էդ ոռապատռուկների կեղծ խոսքերին դուք իզուր հավատացիք…». Ռուսլան Բաղդասարյան

03.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով