«Արսեն Խառատյանը չի կարող ինձ դատի տալ». Նարեկ Մալյան

Загрузка...

Խառատյան Արսեն, գործերդ թարս են…
Զարմանքով տեղեկացա, որ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ցանկություն է հայտնել ինձ դատի տալ իմ երեկվա ԱԱԾ տնօրենին ուղղված գրավոր դիմումի համար, որում ես ԱԱԾ պետից պահանջում էի հրապարակային պարզաբանել: Եթե օրինակ պարոն Խառատյանը նույն պարզաբանումը պահանջեր իմ անձի մասով, ես կմիանայի այդ պարզաբանման պահանջին, երկրորդ դիմումը ինքս կգրեի ԱԱԾ տնօրենին պահանջելով անհապաղ արձագանքել: Այդպես կաներ կարծում եմ ցանկացած ողջամիտ և անմեղ մարդ: Սակայն պարոն Խառատյանը ոչ միայն չի ցանկանում տեղեկանալ ԱԱԾ տնօրենի պատասխանին, այլ նաև փորձում է վիրավորվածի կեցվածք ընդունելով լռեցնել պարզաբանում պահանջող անձին: Ես հո չեմ ասել, որ Արսեն Խառատյանը թմրանյութերի ազդեցության տակ հայհոյել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ես դեռ նման բան չեմ ասել)))
Սակայն պարոն Խառատյանը չի բավարարվում ինձ դատի տալու սպառնալիքով: Սորոսական պարոնը սպառնում է ինձ պատժել իմ նախկինում գործած միայն իրեն հայտնի ինչ որ ապօրինությունների համար: Սա արդեն անպատասխանատու հայտարարության էտալոն է: Նախ սկսենք նրանից, որ իմ կենսագրությունը վերջին մեկ տարում այնքան մանրամասն է ուսումնասիրվել որ եթե իմ անցյալում որևէ ապօրինություն լիներ, ապա ինձ վաղուց լռեցրած կլինեիք ձեր ստալինյան մատնագրերի ոճով: Երկրորդ՝ ինձ հետ անցյալ ժամանակով հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներից ամենևին չեմ վախենում, առավել ևս եթե այդ սպառնալիքները հնչում են Սորոսի վարձկանների շուրթերից…
Հ.Գ. Ի սեր Աստծո, բոլոր այն մարդիկ ովքեր Սորոսի փողերի դիմաց վաճառում են մեր պետությունը, ճողոպրում են բանակից, գիշերով խմբակային հարձակվում են մարդկանց տան դիմաց, վարկաբեկում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք չունեն իրենց տեքստերում գործածելու սրբություն, սուրբ, սրբադասված, սրբազան և նույնիսկ սրբիչ բառերը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...