Արոնյանը հաղթեց Մամեդյարովին. Altibox Norway Chess 2019

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Altibox Norway Chess 2019 հեղինակավոր շախմատային մրցաշարը:

Երրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է մրցաշարի միանձնյա առաջատար Շահրիյար Մամեդյարովի հետ և փայլուն հաղթանակ տարել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանցին ստիպված է եղել հանձնվել 31-րդ քայլին: Արոնյանն այս հաղթանակից հետո ունի 4 միավոր և առայժմ ստանձնել է  մրցաշարի առաջատարի դերը: Տուրի մյուս պարտիաները դեռ շարունակվում են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով