Արթուր Վանեցյանի մերձավորն էլ է հարվածե՞լ ՍԱՍ-ի Արտակին. Արտակ Սարգսյանը արյունլվա դեմքով հայտնվել է հատակին. Factor.am

Հունիսի 6-ի երեկոյան, ժամը 21․00-ի սահմաններում Երեւանում գտնվող «Terazza» ռեստորանում տեղի ունեցած աղմկոտ միջադեպից Factor.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

Լրատվամիջոցները երեկ գրել էին, որ նշյալ ռեստորանում ռուս գործարարների եւ ԱԺ նախկին պատգամավոր, ՍԱՍ գրուպի սեփականատեր Արտակ Սարգսյանի միջեւ ծեծկռտուք է եղել: Factor.am-ին հայտնի է դարձել, որ այս ծեծկռտուքում ներգրավված է եղել նաեւ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի մտերիմներից Արթուր Վարսանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մասնավորապես, Վարսանյանը, ով «Terazza» ռեստորանի մշտական հաճախորդներից է, երեկ երեկոյան եւս եղել է այդ ռեստորանում՝ ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ։ Նույն ռեստորան է մտել նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար ՍԱՍ-ի Արտակը՝ Արտակ Սարգսյանը, ով անցել է Վարսանյանի եւ նրա ընկերների կողքով՝ չբարեւելով վերջիններիս: Վեճը ծագել է հենց այս պատճառով։ Գործարարներից մեկն Արտակ Սարգսյանին է դիմել, թե ինչու՞ չի բարեւում: Սարգսյանն ասել է, թե չի նկատել, ինչին ի պատասխան՝ գործարարը հեգնել է թե՝ ակնոց կրի, Արտակ Սարգսյանն էլ հակադարձել է թե՝ ինքդ կրի։ Այս պատասխանից հետո գործարարը վեր է ցատկել եւ Արտակ Սարգսյանի դեմքին ուժգին հարված հասցրել, ինչից հետո Արտակ Սարգսյանը մոտակայքում առկա բաժակով պատասխան հարված է հասցրել։ Դրանից հետո արդեն իրադարձությունները զարգացել են շատ արագ․ սեղան են շուռ տվել, սպասք կոտրել՝ հաճախորդների ներկայությամբ, որոնց թվում նաեւ կանայք են եղել:

Բանը հասել է նրան, որ Արտակ Սարգսյանը արյունլվա դեմքով հայտնվել է հատակին: Factor.am-ի աղբյուրը փոխանցեց, որ նախկին պատգամավորին հատակին գտնվելու ընթացքում բազմաթիվ հարվածներ է հասցրել նաեւ Արթուր Վարսանյանը: Մենք կապ հաստատեցինք Արթուր Վարսանյանի հետ, ով կտրականապես հերքեց իր մասնակցությունը ծեծկռտուքին։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով