Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել. դատախազություն

«Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը. «Քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»:

Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով: Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018թ. հունիսի 19-ին, սակայն սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվեց նրա խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ արձակվեց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով