Արարատի մարզպետին դատի են տվել .«Ժողովուրդ»

Դատական հայցեր են ներկայացվել ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի:

Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունիսի 5-ին դատարան է դիմել Հայկ Բադալյանը եւ պահանջում է, որ դատարանը ստիպի Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին անվավեր ճանաչել 2019 թվականի ապրիլի 10-ի կարգադրությունը Արամայիս Գրիգորյանին «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն նշանակելու որոշումը: Հայցվորը նաեւ պահանջում է լուծել Արամայիս Գրիգորյանի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը: Նույն օրը ՀՀ վարչական դատարան է դիմել Նունե Մարտիկյանը եւ պահանջում է, որ դատարանը կրկին ստիպի մարզպետին «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթն անվավեր ճանաչել եւ այն վերացնել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Համաձայնեք` Հայաստանում կոկորդիլոսաբուծության կենտրոն դառնալու հայտ ներկայացրած Արարատի մարզում հետաքրքիր իրավիճակ է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով