Ավելի քան 200 մարդ արդեն արտագաղթել է Ջերմուկից. Լիդիան ընկերությունը դադարեցրել է սոցիալական բոլոր ծրագրերը. Aysor.am

Ամուլսարի ծրագրի դադարեցումից հետո ավելի քան երկու հարյուր մարդ արդեն արտագաղթել է Ջերմուկից: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում նշել է Լիդիան Արմենիայի կայուն զարգացման սոցիալական մենեջեր Նառա Ղազարյանը:

Նրա խոսքով, շինարարության փուլում միայն Լիդիանի կապալառու ընկերությունները Ջերմուկ եւ Գնդեվազ համայնքներից ամսական միջինը 200 հազար դոլարի գնումներ էին անում. տրանսպորտային ծառայություններ, հյուրանոց, վառելիք, սնունդ եւ այլն. «Սրան գումարեք մի քանի հարյուր աշխատատեղ, որ չկան, տեղի փոքր բիզնեսներից օգտվող մեր եւ կապալառուների հարյուրավոր աշխատակիցները, որ գնացել են, եւ պարզ կդառնա, թե ինչու են այդ համայնքներում փակվում բիզնեսները եւ ավելի քան երկու հարյուր մարդ արդեն արտագաղթել է Ջերմուկից: Գնդեվազ համայնքում խանութներից մեկի տերը վերջերս ասաց, թե Ամուլսարի ծրագրի դադարեցումից հետո առանց պարտքի գնումներ գրեթե չի ունենում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա է պատկերը, որը ես բավական մեղմ եմ նկարագրում: Ինչ վերաբերվում է մեր սոցիալական ծրագրերին, ընկերությունը ստիպված էր դադարեցնել բոլոր ծրագրերը, որոնք առավելագույնս ուղղված էին այլընտրանքային կենսամիջոցների ապահովմանը, փոքր, միջին բիզնեսի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, կրթության եւ տուրիզմի զարգացմանը: Արդեն գրեթե մեկ տարի է այս ամենից համայնքները զրկված են, ինչն էլ, բնականաբար, նպաստել է արտագաղթի եւ գործազրկության աճին»,-նշել է նա:

Նառա Ղազարյանի խոոսքով, Լիդիանը աջակցել է փոքր բիզնեսների, օգտվել է այդ բիզնեսների մատուցած ծառայություններից շինարարության փուլում, գնել նրանց ապրանքը, կամ կարող էր ապագայում օգտվել. «Այդ բիզնեսներից ամենահաջողները ժամանակի ընթացքում կընդլայնվեին, եւ ծառայություններ կմատուցեին այլ խոշոր ընկերությունների տարածաշրջանում եւ Հայաստանի այլ մարզերում: Ամեն ինչ դեռ նոր էր սկսվում, եւ արդեն կային հաջող օրինակներ: Սակայն ճանապարհների շրջափակման այս մեկ տարվա ընթացքում այդ բիզնեսների 40 տոկոսը փակվել է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով