Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, հրաշալի ծառայում է, Արցախում է: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողներին ասաց Գառնիկ Իսագուլյանը:
Նա նշեց, որ Արցախում հանդիպել է Աշոտ Փաշինյանի փոխհրամանատարին ու հետաքրքրվել Աշոտի ծառայությունից: Փոխհրամանատարն իր գոհունակությունն է հայտնել` ասելով, որ հրաշալի ծառայում է և որևէ խնդիր չի ստեղծում:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
«Աշոտն այդ օրը մարտական հերթապահության էր, կարտոֆիլ է մաքրում, ամեն ինչ անում է ու բոլոր զինվորներից պարտաճանաչ, իսկ այդ մի քանի օրը, որ եկել էր Հայաստան, նման բաներ լինում են, հիմա էլի Արցախում է և հրաշալի ծառայում է: Այսօր էլ մարտական հերթապահության է»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:
Նմանատիպ նորություններ:
Ոստիկանությունը մասնագիտական տոն է՞ նշում, որն է՞ այդ մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լ...
Սամվել Վարդանյանին տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել․ Թովմասյան
Սամվելը եղել է ձեռնաշղթաներով, ոստիկանները բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ իջել են մեքենա...