Անսպասելի քննարկում՝ Սամվել Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև. ի՞նչ ենթակառուցվածք գնելու հնարավորության մասին է խոսվել.«Ժամանակ»

«Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ուշագրավ հայտարարություն է արել հունիսի 16-ին Երևանում տեղի ունեցած վարչապետ Փաշինյանի և ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի հանդիպման վերաբերյալ: Կարելի է ասել, որ Արարատ Միրզոյանը անակնկալ հայտարարություն է արել՝ նշելով, որ հանդիպմանը՝ ի թիվս տնտեսական հարցերի, խոսք է գնացել նաև նոր ենթակառուցվածք գնելու հնարավորության մասին:

Թե հատկապես ինչ ենթակառուցվածքի մասին է խոսքը, Միրզոյանը չի մանրամասնել: Սամվել Կարապետյանը, ինչպես հայտնի է, արդեն իսկ տնօրինում է մի ենթակառուցվածք՝ նա բաշխիչ ցանցերի սեփականատերն է: Ընդ որում, Կարապետյանը սեփականատեր դարձավ «Էլեկտրիկ Երևանի» հայտնի շարժման արդյունքում: Արդյո՞ք Հայաստանի թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց Սամվել Կարապետյանը կարող է դառնալ նոր ենթակառուցվածքի սեփականատեր: Արարատ Միրզոյանի հայտարարությունը առայժմ կարող է տալ միայն ենթադրությունների տեղիք, քանի դեռ չի եղել պաշտոնական որևէ կոնկրետ պարզաբանում:

Ինչ ոլորտի մասին կարող է լինել խոսքը՝ էներգետիկա, տրանսպորտ: Թերևս պետք է բացառել գազը: Այստեղ, սակայն, կոնկրետ ոլորտային բաղադրիչի վերաբերյալ դիտարկումները կարող են ունենալ բավականին լայն տատանումներ, քանի դեռ չկան որոշակիության ինդիկատորներ: Այս փուլում ինքնին հետաքրքիր է խնդրի, այսպես ասած, քաղաքական բաղադրիչը՝ հատկապես նկատի ունենալով այն, որ դրա մասին բարձրաձայնվում է ոչ թե մամուլի արտահոսքի, այլ Ազգային ժողովի նախագահի մակարդակով: Արարատ Միրզոյանը, անկասկած, պատկերացնում է, թե ինչ խորքային մասշտաբի հարցի մասին է բարձրաձայնում, որովհետև ենթակառուցվածքն ավելին է, քան զուտ տնտեսությունը: Դա արդեն քաղաքականություն է, ընդ որում՝ մեծ քաղաքականություն:

Եվ այստեղ, իհարկե, վերստին առաջանում է հարցը, թե արդյոք Սամվել Կարապետյանը Փաշինյանի մոտ ՌԴ, այսպես ասած, տնտեսական դեսպա՞նն էր, թե՞ Կարապետյանը խաղում է ինքնուրույն կամ որպես հայաստանյան խաղացող: Մյուս կողմից հետաքրքիր է հանգամանքը, թե արդյոք որ կողմից է առաջարկը՝ Հայաստա՞նն է ենթակառուցվածքի առաջարկ անում Կարապետյանին, թե՞ հակառակը՝ Կարապետյանն է Հայաստանի իշխանությանը հայտնում որևէ ենթակառուցվածքի նկատմամբ իր հետաքրքրությունը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հաղորդում հանցագործության մասին.Մարինա Խաչատրյան

24.07.2020

«Լավ վերջապես ինչպե՞ս անենք, որ սա գնա իր լոբին մաքրելու և հանգիստ թողնի մեզ իր խաղաղասրական կոչերով».Անի Կաղինյան

25.07.2020

«ՀՀ հպաաաարտ քաղաքացին համբուրում էր մի ուրիշ ոչ պակաս հպաաաարտ քաղաքացու հետույքը».Նարեկ Մալյան

25.07.2020

«Ստախոս Մակունցին տեղեկացրեք, որ մի պահ եղած մարդը տեղում համակարգչով սեփական բիզնեսից ստացված եկամուտները չի հաշվարկում».Արսեն Բաբայան

27.07.2020

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի որդին մի քիչ ավելի գրագետ լիներ՝ Նիկոլ Փաշինյանը համալսարան չէր ընդունվի

24.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով