«Այս թավշյա խունտան, Լևոնի կազմակերպածն է և չարիք է ամբողջ հայ ազգի համար».Մեսրոպ Մուսաելյան

Շատերը հարցնում են, թե ինչու եմ Նիկոլին համարում “Լևոնի մարդ” և ինչու չեմ հավատում Նիկոլի կեղծ առաքելությանը։

Ես միշտ հիշում եմ մի դեպք,հեռավոր 1989 թվականին Օպերայի Հրապարակում, որի ականատեսն եմ եղել։Այդ ժամանակ “ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ” ղեկավարում էր “ՂԱՐԱԲԱՂ” կոմիտեն, որի անփոխարինելի լիդերն էր Լևոն Տեր֊Պետրոսյանը և ով փոխանակ իրագործեր Արցախի և Մայր Հայսատանի միացումն, անհասկանալի ձևով ձեռնամուխ էր եղել Մեծամորի ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ և ՆԱԻՐԻՏԻ փակման գործընթացին։Միտինգներում լևոնական պրովոկատորները Արցախի միացումը պահանջող ժողովրդին բացատրում էին թե ինչքան “վտանգավոր է” ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ։Դե ժողովուրդն էլ ինչպես միշտ տրվեց այդ պրովոկացիային և պահանջեց փակել ԱՏՈՄԱԿՍՅԱՆԸ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես ինչու նշեցի ՄԻ ԴԵՊՔ։Գալիս է հրապարակ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԻՆԺԵՆԵՐԸ և այդ բազմահազարանոց միտինգավորներին բացատրում, որ “ժողովուրդ ջան ախր մեր ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ կառուցվել է ամենաժամանակակից տեխնոլոգիայով, և եթե նույնիսկ լինի 12 բալանոց երկրաշարժ, վտանգ չի սպառնում”։Եվ այստեղ տեղի է ունենում ամենակարևորը։Ոմն Խաչիկ Ստամբոլցյան վերցնում է այդ ԻՆԺԵՆԵՐԻՑ խոսափողը և հայտարարում, որ նա ստում է և ազգի դավաճան է և ընդհանրապես ով դեմ է ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ փակմանը, նա ազգի դավաճանան է։

Դուք կարող ե՞ք պատկերացնել թե ինչ “շվվոցներով” այդ բազմահազարանոց միտինգը ճանապարհեց այդ խեղճ ու կրակ Գլխավոր ինժեներին։Հիմա ինձ ասե՛ք տեսնեմ, ի՞նչ կապ ուներ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ փակումը ՂԱՐԱԲԱՂՅԱՆ շարժման հետ։Լևոնը “ՂՍՐԱԲԱՂՅՍՆ ՇՍՐԺՈՒՄՈՎ” եկավ իշխանության, փակեց ԱՏՈՄԱԿԱՅՍՆԸ և ՆԱԻՐԻՏԸ, երկիրը բառիս բուն իմաստով քանդեց և վերջում էլ թե “գրաված հողերը տանք” ու Արցախն էլ “շիռոկի ավտոնոմիայով” թողնենք Ադրբեջանի կազմում, ինչի համար էլ վզակոթին տվեցին ու դուրս շպրտեցին։Այսքանից հետո էլի՞ խորանանք, թե հերիք է, որ տեսնենք ով է՛ եղել Լևոն Տեր֊Պետրոսյանը։

Հիմա, էս Նիկոլն էլ նրա դպրոցն ավարտած, նրա թևի տակ մեծացած, նրա մարտիմեկյան պրովոկացիաներով դաստիարակված, եկել և ասոււմ է թե ես կոռուպցիան կվերացնեմ, էս կանեմ, էն կանեմ, հողերն էլ առանց ձեզ հետ համաձայնեցնելու չեմ տա ու մի անգամից հարձակում գործում արցախյան պատերազմում հաղթանակ տարած գեներալների ու հաղթանակ տարած լիդերների վրա։։Էլի՞ խորանանք թե սպասենք տեսնենք, երկիրը ոնց են ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ “օրը գցելու”։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Սա՝այս թավշյա խունտան, Լևոնի կազմակերպածն է և չարիք է ամբողջ հայ ազգի համար։Դա էր ասածս, որ Լևոնն է եկել Նիկոլի դեմքով։

Մեսրոպ Մուսաելյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով