Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Ռուդիկ Մովսեսյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Ռուդիկ Մովսեսյան ծննդյան օրն է. նա կդառնար 43 տարեկան:

Ռուդիկ Մովսեսյանը ծնվել է 1976 թ.-ին, Ստեփանակերտում: Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո մնացել է Պաշտպանության բանակում՝ որպես սպա: 22 տարի ծառայել է Զինված ուժերում, հետախույզ էր: Ռուդիկ Մովսեսյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա:
Մայոր Մովսեսյանն արիաբար զոհվել է 2016 թ.-ի ապրիլի 4-ին` հակառակորդի անօդաչու սարքի պայթյունից առաջացած բեկորներից ստացած վնասվածքներից: Մովսեսյանը, նկատելով անօդաչու սարքը, ինտենսիվորեն կրակ է բացել, որի արդյունքում անօդաչուն փոխել է  իր ուղղությունը,  հարվածել է պատին ու պայթել:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով