Այսօրվա իշխանությունը 1996–ին մերժված, բայց տանկերով աթոռը պահած, 1998–ին արդարացիորեն հեռացված ու 2008–ին ամեն գնով, այդ թվում՝ այլոց կյանքերի գնով ռևանշի ձգտած քաղաքական ուժի արտադրական թափոնն է.Ա.Թևանյան

Քաղաքագետ  Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Նախորդ տարվա ապրիլ–մայիսին տեղի ունեցած քաղաքական բուռն իրադարձություններից ու հեղափոխական զարգացումներից հետո հայտարարվեց, որ մենք արդեն ապրում ենք նոր Հայաստանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոմանց դուր է գալիս «նոր Հայաստան» ձևակերպումը, ոմանց՝ ոչ։ Երրորդներն ունեն առաջին երկուսից տարբերվող դիրքորոշում, այն է՝ կողմ են նոր Հայաստանի գաղափարին, բայց դեմ են այդ գաղափարը վարկաբեկող նոր իշխանություններին։

Ես համոզված եմ, որ երրորդ տեսակետի կրողները շատ են, ու գնալով ճնշող մեծամասնություն են կազմելու։

Անցած տարի հրապարակն ու փողոցները լցրած մարդկանց ծովը հեղափոխության մեջ հնարավորություն էր տեսել, սեփական կյանքը բարելավելու միջոց էր փնտրել ու անվտանգ երկրում ապրելու ցանկություն էր արտահայտել, բայց այդ հնարավորությունը, լավ ու անվտանգ ապրելու հույսն ամեն օր վերանում է՝ սկիզբ դնելով նոր դժվարությունների ու աճող դժգոհությունների։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ձևական առումով մենք, միգուցե, ապրում ենք նոր Հայաստանում, բայց բովանդակային առումով՝ ոչ։

Դատելով հետհեղափոխական իշխանությունների քայլերից, կառավարման ոճից ու աշխարհայացքից՝ մենք ոչ թե նոր, այլ հին, ես կասեի՝ հնագույն Հայաստանում ենք հայտնվել։ Այսինքն, մենք հիմա ունենք ոչ թե նոր Հայաստանի առաջին իշխանությունը, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը։

Գործող իշխանությունը նախորդ դարի 90–ականների իշխանության թերմացքն է, ՀՀՇ–ական մնացուկը, ընտրակեղծիքների ու մյուս արատավոր երևույթների հիմնադիր հայրերի քաղաքական հոգեզավակը։

Այսօրվա իշխանությունը 1996–ին մերժված, բայց տանկերով աթոռը պահած, 1998–ին արդարացիորեն հեռացված ու 2008–ին ամեն գնով, այդ թվում՝ այլոց կյանքերի գնով ռևանշի ձգտած քաղաքական ուժի արտադրական թափոնն է։

2018–ին ստացանք մերժված քիրվայականության ու ՀՀՇ–իզմի ռեինկարնացիան, որը պետք է կրկին մերժվի, բայց այս անգամ՝ հիմնովին ու վերջնականապես։

Մեզ, իրոք, նոր Հայաստան է պետք։

Նոր Հայաստան,

որը չի կրկնի անցյալի սխալները, տեր կկանգնի հայ ժողովրդի ունեցած դրական ժառանգությանը և կկամրջի նախկինն ու ներկան՝ ապագային միտված ճանապարհ բացելով,

որը կապահովի փորձի ու երիտասարդության համադրություն,

որը տեր կկանգնի 88–ի շարժմանը, անկախությանն ու պատերազմի ձեռքբերումներին և կբերի նոր որակի հասարակական հարաբերություններ։

Մեր երկրի անվտանգության ապահովումն ու քաղաքացու բարեկեցիկ կյանքը պետք է լինեն նոր Հայաստանի քաղաքական օրակարգում։

Նոր Հայաստանում պետք է փրկել 2018–ի հեղափոխական արժեքները խեղաթյուրած ու խոստումները չկատարած պատահական հեղափոխականներից։

Այդ արժեքներն են՝

–սիրո և հանդուրժողականության սկզբունքով հարաբերությունների ձևավորումը,

–երկրի տեր և քաղաքականության սուբյեկտ հանդիսացող արժանապատիվ քաղաքացու առկայությունը,

–կադրային հարցերում ԽԾԲ–ական մեխանիզմների բացառումը,

–անվտանգության հարցերում պարտվողականության մերժումը և այլն։

Նոր Հայաստանը գալու է հայկական «թերմիդորի» ժամանակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով