Ալեն Սիմոնյանի հերքումը նոր հարցեր է առաջացնում

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 3-ին կրկին անդրադարձել է FIP.am-ի՝ «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» վերտառությամբ հրապարակմանը։

ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել է «Հայէկոնոմբանկից» իրեն տրամադրված տեղեկանք, որտեղ նշված է, որ 2018 թ. հունիսի 8-ին Սիմոնյանի պլաստիկ քարտին բացվել էր 16,000 դոլար գումարով վարկային գիծ։ Նույն օրն էլ վերոնշյալ գումարը կանխիկացվել է ամբողջությամբ։ Ըստ Սիմոնյանի, իր  RANGE ROVER EVOQUE մեքենան ձեռք է բերել հենց այս գումարի ներգրավմամբ։FIP.am-ը, հավանաբար, հետաքննություն չէր իրականացնի, եթե Ալեն Սիմոնյանը պատշաճ կերպով ներկայացներ իր հայտարարագրերը։

Բանկից նոր վարկային գիծ ներառելով՝ ԱԺ փոխնախագահն այդ մասին չի ներկայացնում իր հայտարարագրերում, մինչդեռ այն, ըստ կարգի, պետք է ներկայացվեր նոյեմբերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրված տարեկան հայտարարագրում։ Այսինքն, եթե Ալեն Սիմոնյանի ներկայացրած փաստերը ճիշտ են, ապա ինքը նաև սխալ հայտարարագիր է ներկայացրել ԿԸՀ՝ թաքցնելով 16 հազար դոլարի վարկը:

Մանրամասն`տեսանյութում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով