Ադրբեջանը Փաշինյանին առաջարկում է մերժել «ղարաբաղյան կլանին» և վերադառնալ Տեր-Պետրոսյանի ծրագրին

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, ակադեմիկոս Ռամիզ Մեհթիևըհանդես է եկել ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին կոնցեպտուալ հոդվածով, որտեղ նշում է, որ 22 տարի առաջ Ղարաբաղի հարցը մոտ էր լուծման, երբ միջնորդներն առաջարկում էին խնդիրը լուծել փուլային եղանակակով: Սկզբում հայկական զորքերը դորս էին բերվում  6 շրջաններից, հետո «խաղաղապահ»  զորք էր մտնում տարաշրջան: Որից հետո Ղարաբաղի շուրջ կարգավիճակի վերաբերյսալ բանակցությունները շարունակվում էին և ոչ մի խոսք չկար կարգավիճակի մասին: Ըստ Մեհթիևի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայնվել էր այդ առաջարկի հետ, սակայն ղարաբաղյան վերնախավը և  Հայաստանի ուժային կառույցները թույլ չտվեցին, որ այդ ծրագիրն իրագործվի: Ըստ Մեհթիևի՝ ավելի քան 22 տարի բանակցությունները դոփում են իր տեղում՝ հայկական կողմի կարծր դիրքորոշման պատճառով: Պարզվում է՝ անցած տարվա ապրիլյան հեղափոխությունից ոգևորված էին նաև  ադրբեջանցիները: Քանի որ  բոլորն էլ գիտեին, որ Փաշինյանը  Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, և ուրեմն պետք է սպասել , որ Հայաստանը վերջապես կվերադառնա Տեր-Պետրոսյանի մոտեցմանը:

Մեհթիևը  Տեր-Պետրոսյանի օրինակով «խոստանում է» հայ ժողովրդին, որ Ղարաբաղը զիջելուց հետո «հայերը լավ կապրեն Թուրքիայի ու Ադրբեջանի կոմունիկացիաները կրկին կբացվեն»: Մի խոսքով  հայերին հողերի դիմաց կաշառք է առաջարկում: Նույն բանը ասում էր 1997-ին  Տեր -Պետրոսյանը: «Քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, Սերգո ջան լավ չես ապրելու»  Տեր-Պետրոսյանի հայտնի միտքը ոչ ոք չի մոռացել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն Մեհթիևի խոսքերից երևում է, որ ադրբեջանցիները ուզում են շտապեցնել Փաշինյանին: Պետք է նշել, որ Փաշինյանն անցած տարվա ամռանը մաքոքային բանակցություններ էր վարում այդ ուղղությամբ և նույնիսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը համոզված էր, որ «2019-ին Հայաստանը  լուրջ քայլ է անելու այդ ուղղությամբ»: Իսկ Փաշինյանն էլ հայտարարում էր,  որ պահը  գա նա այս հարցը կդնի հանրաքվեի: Ո՞ր պահին էր սպասում Փաշինյանը: Եվ եթե նա համոզված էր, որ լավ առաջարկ էր լինելու ինչի՞ էր ուզում հանրաքվե անցկացնել: Այս հարցի խորքային գիտակները համոզված են, որ ոչ հեռու ապագայում այս հարցերը գաղտնազերծվելու են , և հայ հանրությունը առերեսվելու է  իրականության հետ և իմանալու է՝ ինչ է քննարկվել  փակ բանակցային գործընթացներում:

Ավելին, ադրբեջանցի որոշ շրջանակներ նույնիսկ  փորձում են շանտաժի ենթարկել Փաշինյանին՝ նշելով, որ եթե վերջնաարդյունքում Փաշինյանը հրաժարվի զիջումներից, ապա նրանք կհրապարակեն, թե իրականում ինչ են քննարկել  փակ բանակցային գործնթացում, որից Փաշինյանի վիճակը Հայաստանի ներսում կարող է խիստ վատթարանալ:

Սակայն նրանք այսօր նշում են, որ այդպիսի նպատակ Ադրբեջանը չունի, քանի որ  հույս ունի, որ Հայաստանի վարչապետը  կկարողանա հաղթահարել «ղարաբաղյան կլանի» ներքին դիմադրությունը և երկրի ողջ լծակները իր ձեռքը կվերցնի ու  վերջապես  կգոհացնի Ադրբեջանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարոն Մեյթիևի այս կոնցեպտուալ հոդվածը նպատակ էր հետապնդում «հիշեցնել» Փաշինյանին, որ Ադրբեջանը Հայաստանից դեռ սպասում է «լավ լուրին»:

Ահա թե ինչու է Փաշինյանը մի կողմից նյարդայնացած է ղարաբաղցիներից, մյուս կողմից  հրապարակավ փորձում է տարանջատվել  այս խնդրից ողջ պատասխանատվությունը գցելով Ստեփանակերտի վրա:

Սա է իրականությունը:

Աղբյուրը`zham.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով