TV 5 հեռուստաալիքի սեփականատերը բերման է ենթարկվել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի եւ Ավանի նստավայրի բակում ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անցկացված բողոքի ակցիայից հետո  մի քանի հոգու բերման են ենթարկել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Նախնական տեղեկություններով՝ բերման ենթարկվածները 5 հոգի են։  Բերման ենթարկվածների թվում է նաեւ TV 5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը։ NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին ոստիկանության Նոր Նորքի բաժնի դիմաց մարդիկ են հավաքված։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով