85 մլն դրամ՝ ԱԺ-ի անցակետերում ռենտգենային զննող սարքեր գնելուն

ՀՀ Ազգային ժողովի անվտանգությունն ապահովելու նպատակով 85 մլն դրամ կհատկացվի թվով 4 ռենտգենային զննող սարքավորում գնելու համար:

Գումարը կհատկացվի 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշվում է, որ Ազգային ժողովի երեք անցակետում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումները գտնվում են անսարք կամ շահագործումից դուրս վիճակում: Այդ սարքավորումները տեղակայվել են ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից՝ ՀՀ ԱԺ անվտանգության ապահովման համակարգին իրավիճակային լուծում տալու նպատակով և ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում արտացոլված չեն:

PanARMENIAN.Net

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով