«800 հեկտարից խոսելուց առաջ հիշեք շուրջ 800.000 հեկտարը, որ ազատագրվել ա.հաստատ այդ ազատագրման հրամանատարը Նիկոլը չէր».Գեղամ Պետրոսյան

Նորելուկ լրագրողաքաղաքական վերլուծաբանների մի խումբ կա, որ ամեն կերպ չի ուզում կամ չի կարողանում հասկանալ շատ պարզ մի քանի բան։

Մենք Հանրապետականի օրոք ապրիլյան պատերազմ ենք հաղթել։ Բանակցային դիրքերում հրաժարվել ենք հող տալ՝ ինչպես Լուկաշենկոն ասաց, ու համանախագահները ստիպում էին Ադրբեջանին ճանաչել Արցախը՝ ինչպես վերջերս նշվեց ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀԿ֊ն Ալևին չէր և չի համարում կիրթ ու նորմալ մարդ։

ՀՀԿ-ականները բոլոր միջազգային հարթակներում Ռուսաստանի պետդումայից մինչև ԵԽԽՎ ու ԱՊՀ հարթակներ ցույց են տվել Ադրբեջանի տեղը և, այո՚, ժողովրդին կեղծ խաղաղասիրություն չեն քարոզել՝ ինչպես այսօրվա իշխանությունը։

Հերիք է գրեք ՝ ՀՀԿ-ի ժամանակ այսպես էր, այնպես էր…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր ժամանակ Սանկտ Պետերբուրգ ու Վիեննա է եղել, դե պահեիք։

Մեր ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ենք ունեցել, դե պահեիք, և այսպես շարունակ…

Հ.գ 800 հեկտարից խոսելուց առաջ հիշեք շուրջ 800.000 հեկտարը, որ ազատագրվել ա։ Հաստատ այդ ազատագրման հրամանատարը Նիկոլը չէր:

Գեղամ Պետրոսյանի ֆեյսուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով