Daily Archives: 29.05.2019

Հենրիխ Մխիթարյանը Երևանում է

Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Երևանում է։ Նա հանդիպել է «Փյունիկի» խաղացող և ազգային հավաքականի թեկնածու Արթուր Միրանյանի հետ, որն Ինստգրամում լուսանկար է հրապարակել։

«Իսկապե՞ս քաղաքականապես այդքան անմեղսունակ եք».Ռուբեն Հակոբյանը՝ իշխանություններին

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական մեկնաբան Ռուբեն Հակոբյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  անդրադարձել է քաղաքական վերջին զարգացումներին. « Իսկապե՞ս այդքան անմեղսունակ եք: Արձանագրենք՝ – Մեր նորագույն պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանի իշխանություններն Արցախի իշխանության ներկայացուցիչներին չեն հրավիրում Մայիսի 28-ի տոնակատարություններին… – Ն.Փաշինյանն Արցախում դավադիր պատերազմ հրահրողների և որոշ շրջաններ թշնամուն հանձնողների մասին՝ հեռուն գնացող և վտանգավոր միտում… Կարդալ ավելին »

«Կարո՞ղ ա մեզ էշի տեղ եք դնում, մեզ՝ ձեզ իշխանության բերած ժողովրդին». Վահե Մակարյան

Վահե Մակարյանը  ֆեյսբուքում գրել է. «Փաստորեն, երբ էդ նույն օրենքը Կարեն Կարապետյանին էր վերաբերում, էդ օրենքը աբսուրդային չէր, իսկ երբ արդեն մեր սիրելի Նիկոլ Փաշինյանին միամիտ դիպավ այդ նույն օրենքը, արդեն դարձավ աբսուրդայի՞ն է։ Էդ ո՞ր օրենքով, ընկեր Միրզոյան, ո՞ր տրամաբանությամբ։ Եվ, առհասարակ, մինչև ե՞րբ պիտի դուք շարունակեք անպատասխանատու գտնվել ձեր նախկին ասածների ու արածների… Կարդալ ավելին »

«Ասկերանում շրջափակել են Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի տունը». Գառնիկ Իսագուլյանը՝ «Սասնա ծռերի» Արցախ կատարած այցի մասին.168.am

«Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելով՝ ի՞նչ պետք է քննեն, դրանով արդեն իսկ նախապայման են ստեղծում, որ 2016 թվականի ապրիլի պատերազմը հայկական կողմի մեղքով է եղել։ Պատահական չէ, որ մեր երկրի ղեկավարը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից այդքան հեշտ ազատվեց՝ իր վերելակային քաղաքականությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Ըստ… Կարդալ ավելին »

Հայաստանում առաջին անգամ Մորուքի փառատոն կանցկացվի.PanARMENIAN.Net

Հունիսի 15-ին Հայաստանում կանցկացվի Մորուքի փառատոն, որի կազմակերպիչն է «ԷվենտՏուրա» ընկերությունը: Հայաստանում առաջին Մորուքի փառատոնը նախաձեռնել են «Երևանի գինու օրերի» կազմակերպիչները: «Փառատոնը՝ իր բնույթով լինելով բավական օրիգինալ և հետաքրքիր իրադարձություն` կկոտրի բոլոր կարծրատիպերը Հայաստանում անցկացվող փառատոների ստանդարտ բնույթի հետ կապված և դրանով իսկ միջազգային զբոսաշրջային շուկայում կբարձրացնի Հայաստանի գրավչության մակարդակը»,-ասվում է կազմակերպիչների հաղորդագրության մեջ: Փառատոնի ընթացքում հայաստանյան հանրահայտ… Կարդալ ավելին »

Ալեն Սիմոնյանը պահանջում է ներողություն խնդրել

Ալեն Սիմոնյանն իր Ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր՝ մայիսի 29-ին ԱԺ դիմաց բուքմեյքերական ընկերությունների կազմակերպած բողոքի ցույցին։ «Այսօր ԱԺ-ի դիմաց իմ հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու և ինձ սպառնալու համար, ԶԼՄ-ների առջև մանիպուլյացիա անելու, Բաղրամյան պողոտան արգելափակելու և մեր քաղաքացիներին անհանգստություն պատճառելու, մեր ոստիկանների նկատմամբ ոչ պատշաճ վարքի և ամենակարևորը՝ տասնյակ մարդկանց մոտ իմ խոսքերը խեղաթյուրելով,… Կարդալ ավելին »

Տեղդ ասա, կգամ վիզդ կպոկեմ. Արման Բաբաջանյանը սպառնացել է Քոչարյանին պաշտպանող քաղաքացուն.live24.am

Այսօր քաղաքացի Արշակ Սարգսյանի և ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանի միջև վիրտուալ վիճաբանություն է տեղի ունեցել, որտեղ նկատվում են միմյանց ուղղված վիրավորանքներ: Մասնավորապես ,պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից քաղաքացուն ուղղված սպառնալիք է հնչում՝ «Տեղդ ասա, կգամ վիզդ կպոկեմ»: Ըստ քաղաքացու՝ պատճառը եղել է իր կողմից ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելը: ԼՈւՐԵՐ.com-ը վիճաբանության պատճառը հասկանալու համար կապ… Կարդալ ավելին »

Վարչապետը ԵՏԽ նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում: Մայիսի 29-ին ՀՀ վարչապետը մասնակցել է մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են կառավարությունից: Նիստից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար հայտարարությամբ, որում ասվում է «ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ, Հարգելի Տիգրան Սուրենի, Մենք ավարտեցինք Բարձրագույն… Կարդալ ավելին »

«Նյարդայնացնում է հայ ժողովրդին մոլորության մեջ գցելու, կներեք՝ «էշի տեղ» դնելու, այս իշխանությունների մանկամիտ գործելաոճը».Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պուտին-Փաշինայն չկայացած հանդիպման մասին Չեմ պատրաստվում չարախնդալ Ղազախստանի մայրաքաղաքում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև այդպես էլ չկայացած հանդիպման առիթով: Վերջիվերջո, մեր ռազմավարական գործընկեր պետության հետ օրեցօր կուտակվող և երևացող խնդիրները անհանգստացնում են նաև ինձ: Սակայն նյարդայնացնում է հայ ժողովրդին մոլորության մեջ գցելու, կներեք՝ «էշի տեղ» դնելու, այս իշխանությունների մանկամիտ… Կարդալ ավելին »