Daily Archives: 26.05.2019

Փաշինյանի աջակիցների հնչեցրած սպառնալիքների փաստով ոստիկանությունը ստուգում է իրականացնում

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցվել են սպառնալիքներ պարունակող արտահայտություններ։ Այս մասին NEWS-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվակական ծառայությունից։ Ոստիկանությունից նաեւ հայտնում են, որ կատարված արարքում հանցագործության հատկանիշներ պարզելու ուղղությամբ ոստիկանությունն իրականացնում է ստուգում քրեադատավարական գործողություններով։ Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 25-ին, Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստների կազմակերպած հանրահավաքը՝ հանուն Հայաստանի անկախ… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակ հարձակվել են 5-րդ ալիքի լրագրողի վրա

Երեկ՝ մայիսի 25-ին, Նիկոլ Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակ հարձակվել են 5-րդ ալիքի լրագրողի վրա։ Այս մասին ֆեյսբուքայն իր էջում գրել է TV 5 հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը։ «Մի քանի օր առաջ ժեխը հարձակվեց թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա: Իշխանությունը լռեց, խորը լռեց, կարծես ոչինչ չէր եղել և եթե չլինեին լրատվամիջոցները, ո՞վ էր իմանալու, որ… Կարդալ ավելին »

Նարեկ Մալյանը Սորոսի հիմնադրամը փակելու բանակցություններ է սկսում

Նարեկ Մալյանը  ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սկսում եմ քաղաքական ուժերի հետ իմ հանդիպումները հետևյալ օրակարգով` 1. Սորոսի ֆոնդի արգելափակում ՀՀ տարածքում, 2. Սորոսից երբևէ վարձատրված անձանց լյուստրացիա և պետական պաշտոն զբաղեցնելու արգելանք, 3. Սորոսից երբևէ վարձատրված անձանց լյուստրացիա և «օտարերկրյա ազդեցության գործակալներ»-ի դասակարգում: Այս 3 կետերից որևէ մեկը չընդունող քաղաքական ուժը կիսելու է մեր պետության… Կարդալ ավելին »

Փաշինյանի աջակիցը հայտարարեց, որ «քարով կցխի Արցախի նախագահի գլուխը».politik.am

  Երեկ Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստների կողմից իրականացվել է հանրահավաքը՝ հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի եւ  ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հանրահավաքի կազմակերպիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցներն էին։ Հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը մի քանի անգամ բռնության կոչերով ահնդես եկավ և հայտարարեց, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ… Կարդալ ավելին »

Զինվորի ահազանգը Արցախից..

Ընկերներիցս մեկը, ով ծառայում է Արցախի զորամասերից մեկում իր ֆեյբուքյան էջում ահազանգում է մի խնդրի մասին, որ կոչվում է «Զինվորի վրա փող աշխատել»: Շատերը գիտեն, շատերն էլ գուցե անտեղյակ են ձևանում, որ զորամասերում գործող խանութներում ամեն ինչ շատ ավելի թանկ է, քան սովորական խանութներում: Զինվորի համար անհրաժեշտություն համարվող ամենաէժան ծխախոտը Արցախի զորամասերում վաճառում են 380-400… Կարդալ ավելին »

Դիմում եմ ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին.Արշավիր Ղարամյան

Դիմում եմ ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին և պահանջում եմ ուսումնասիրել սույն թվականի մայիսի 25-ին ՀՀ մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակում անց կացված հանրահավաքի ընթացքում հավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի ելույթում հնչեցված` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված սպառնալիքները, նախապատրաստել նյութեր և ԼՂՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածի կամ հոդվածների հանցանցակազմերի առկայության դեպքում քրեական գործ… Կարդալ ավելին »

2,5 միլիոնանոց հարթակի փողը ո՞վ էր տվել էս մեր «քարերով գլուխ ցխողներին».Նարեկ Սամսոնյան

Ինքնաբուխ սպառնալիք էր!!! (նկարում ՀՀ Ոստիկանապտը Արցախի նախագահի «գլուխը ցխողների» հետ) Վաղը` Ոստիկանության պաշտոնական հայտարարության գլխագրում: Ու ընդհանրապես Ոստիկանությունը ոչնչացրին հենց սենց կերպարներին էս մակարդակով ընդունելով… Ավել բան չուզեք էս մարդկանցից ու նաև սրա համար` Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ ՀԵՌԱՆԱ!!! Հ.Գ. Մեկ էլ, որ արթնանաք «գլուխ ցխողի» մյուս նկարները կնայեք ու պարտադիր կկարդաք… Կարդալ ավելին »

PARA TV-ին պաշտոնապես հաստատեց, որ իր աշխատակցին դանակահարել են

PARA TV-ի հարգելի հեռուստադիտողներ և գործընկերներ, քիչ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ այսօր երեկոյան տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մարմնական վնասվածք է ստացել մեր հնչյունային օպերատորը: Հաստատում ենք տեղեկությունը, բայց այս պահին այլ մանրամասներ դեռևս հայտնել չենք կարող, քանի որ իրավապահները մեզ թույլ չտվեցին խոսել մեր աշխատակցի հետ: Նա այժմ գտնվում է հիվանդանոցում. բարեբախտաբար,… Կարդալ ավելին »