Daily Archives: 21.05.2019

«Մեզ բերման են ենթարկում». Կոնստանտին Տեր-Նակալյան

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզ բերման են ենթարկում, որովհետև ինչ-որ անոնիմ ահազանգ ա եղել, որ մենք հասարակական կարգ ենք խախտել Օպերայի և բալետի թատրոնում, ինչը սուտ է»:

Ոստիկանները բերման են ենթարկել «Ադեկվադ» ՀԿ-ի 4 անդամի, ովքեր փորձել են մասնակցել համերգի, որին ներկա էր նաև ԵՄ դեսպանը

Օպերայի շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկել «Ադեկվադ» ՀԿ անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանին, Արթուր Դանիելյանին, Ազատ Ադամյանին, Գրիգոր Մինասյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նույն ՀԿ-ի անդամ Նարեկ Սամսոնյանը: Սամսոնյանը նշեց, որ նրանց բերման ենթարկելու պատճառները դեռ հստակ չեն: «Երևի, ոստիկանության օրինական պահանջը չկատարելն է պատճառը»,- ասաց նա և հավելեց, որ գնացել էին ընդամենը մասնակցելու… Կարդալ ավելին »

Լևոն Երանոսյանի պաշտպանը միջնորդեց դատարան հրավիրել Նիկոլ Փաշինյանին, Վալերիյ Օսիպյանին և Հունան Պողոսյանին.hetq.am

Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը այսօր տեղի ունեցած դատական նիստին միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել և հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախկին փոխոստիկանապետ, Սյունիքի ներկայիս մարզպետ Հունան Պողոսյանին և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, որը 2018 թվականի ապրիլին Երևանի փոխոստիկանապետն էր: Սաֆարյանն ասաց, որ նախաքննության ընթացքում այս միջնորդությունը ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին,… Կարդալ ավելին »

Իմ Քայլը «վեթինգի» նախագիծ է մշակում.«Հրապարակ»

«Հրապարակ»ը գրում է Իմ Քայլը խմբակցությունը այսօր մոտ չորս ժամ խմբակցության նիստ անցկացրեց, նիստի ավարտից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին տեղեկացրեց, որ իշխող խմբակցությունը նախաձեռնում է «վեթինգի» մասին նախագիծ, թե ինչ գործիքակազմ է այն ունենալու եւ այլ մանրամասներ Մակունցը չհայտնեց։ Տեղեկացրեց նաեւ, որ ձեւավորվելու է երկու Քննիչ հանձնաժողովը՝ ապրիլյան պատերազմի եւ ջրօգտագործման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ… Կարդալ ավելին »

Այսինքն ստացվում է,որ Եվրախորհրդարանը ընդունում է,որ Սահմանադրությունից դուրս բան է արվել.Վահան Բաբայան

Եվրախորհրդարանի գնահատականը իրեն ուշացնել չտվեց:Եվրախորհրդարանը մտահոգություն է հայտնում դատարաններն արգելափակելու Փաշինյանի կոչի կապակցությամբ և հորդորում գործել բացառապես Սահմանադրության շրջանակներում: Այսինքն ստացվում է,որ Եվրախորհրդարանը ընդունում է,որ Սահմանադրությունից դուրս բան է արվել: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

Մայիսի 22-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի Արցախյան պատերազմի մասնակից, ռազմական և քաղաքական գործիչ` Գևորգ Գևորգյանը

ԱՆՈՆՍ Մայիսի 22-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի Արցախյան պատերազմի մասնակից, ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արցախի և Հայաստանի ներքաղաքական զարգացումները. Արցախի մասին ՀՀ վարչապետի հայտարությունը. Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման ռիսկերը. Արցախի անվտանգությունը:  

«Փաշինյանը պետք է հեռանա».Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. Քաղաքական և մասնավորապես պետական գործչի համար խոսքը ուժ պետք է լինի,որը հիմնված է փաստերի,տրամաբանության,սառը դատողության և պետականամետության վրա: Բայց արի ու տես՝ մեր երկրում ղեկավարի խոսքը վեր է ածվել անլրջության,գոռգոռոցների,ճղճղոցների: Փաշինյանը պետության անպատասխանատու կառավարումը շփոթել է իր լրագրողական հոդվածների հետ,ասելն էլ’ հո անել չէ: Հայտարարում… Կարդալ ավելին »

«Նիկոլ Փաշինյանն այս պահին դարձել է պատուհաս մեր ազգի գլխին»

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը և քաղաքագետ Գարեգին  Պետրոսյանը , «Իրավունք TV»-ի տաղավարում քննարկել են երկրում տեղի ունեցած իրադարձությունները: Մանրամասները «Իրավունք TV»-ի տեսանյութում