Daily Archives: 19.05.2019

«Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ վաղը չներգրավվել դատական համակարգը ոչնչացնող գործընթացների մեջ». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ վաղը դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և չներգրավվել դատական համակարգը ոչնչացնող գործընթացների մեջ: Հիշեք, հակառակ դեպքում կանգնելու ենք քաղաքացիական պատերազմի իրական առջև, ինչին հաջորդելու է պետականության սասանումը… Խնդրում եմ լինել ողջամիտ…»:

Դավիթ Շահնազարյանը կոչով դիմել է Արմեն Սարգսյանին.168.am

Քաղաքական, պետական գործիչ Դավիթ Շահնազարյանը քիչ առաջ կոչով դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որում ասվում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել կոչով՝ վաղն առավոտը ժամը 08:30-ից արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Սա նշանակում է, որ ՀՀ վարչապետը կաթվածահար է անում ՀՀ… Կարդալ ավելին »

«Ավելի վտանգավոր բան, քան քաղաքացուց ամբոխ սարքելն է՝ չկա». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավելի վտանգավոր բան, քան քաղաքացուց ամբոխ սարքելն է՝ չկա: Ավելի զարհուրելի բան, քան մանկահասակ երեխաների ներկայությամբ մարդու վրա հարձակվելն ու հայհոյելն է՝ չկա: Ի՞նչ են հիշելու այդ փոքրիկները. որ իրենց պապիկին հրում և հայհոյում էին ադեկվատությունը կորցրած մարդի՞կ, որոնք բոլորովին ուրիշ թեմայով էին ցույցի դուրս եկել ու ճանապարհին… Կարդալ ավելին »

Կոչ եմ անում մեր քաղաքացիներին զերծ մնալ հակաահմանադրական շոուներից.Վահան Բաբայան

Կոչ եմ անում մեր քաղաքացիներին զերծ մնալ հակաահմանադրական շոուներից:Հայաստանը դեռ միապետություն չի և հույսով եմ չի էլ դառնա: Հայաստանը ունի Սահմանադրություն,այն երկրի մայր օրենքն է ,որով դատական իշանությունը անկախ է: Աստված պահապան մեր պետությանը և ժողովրդին: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

«Հայաստանի բոլոր դատավորները եթե վաղը հրաժարական տան, դա կլինի Հայոց երրորդ Հանրապետության վախճանի սկիզբը». Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը քիչ առաջ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որով ՀՀ վարչապետը կոչ էր անում առավոտյան ժամը 08.30-ից արգելափակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը: Փատաբանը գրել է. «Հայաստանի բոլոր դատավորները եթե վաղը հրաժարական տան, դա կլինի Հայոց երրորդ Հանրապետության վախճանի սկիզբը։ Ո՞վ կարող է այս ամենի դեմը առնել»:  

Արգելափակում ենք դատարանների ելքերն ու մուտքերը.Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»:

Վաղը Նիկոլ Փաշինյանը հանդես կգա կարևոր հայտարարությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ. վաղը հանդես կգամ կարեւոր հայտարարությամբ՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին»:

Նիկոլ Փաշինյանը Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի քավորն է. Արմեն Աշոտյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը կապ չունի «Մարտի 1»-ի բացահայտման հետ: «Այս գործը զավեշտալի է: Այն լակմուսային թուղթ է` հասկանալու համար, թե ով ով է։ Նիկոլ Փաշինյանը այնքան ոխերիմ ու չարամիտ պետք է լինի, որ չների… Կարդալ ավելին »

Նիկոլի համակուրսեցին կոծկու՞մ է 13-ամյա աշակերտուհու հղիության մանրամասները

 Արմավիրի մարզի Բաղրամայան գյուղի միջնակարգ դպրոցի  13-ամյա աշակերտուհու   հղիության դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել, ինչպես գյուղում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքով: Իսկ բաղրամյանցիները մտավախություն ունեն, որ այն կարող է կրկնվել, քանզի համոզված են, որ դեպքը պատահել է դպրոցում: -Դպրոցը կապից դուրս է եկել, ստացվում է, որ բացի կրթությունից այստեղ ինչ հիմարություն ասես սովորում են,- դժգոհեց… Կարդալ ավելին »

«Սպառնալիքներ՝ ընդհուպ մինչև ֆիզիկապես ոչնչացման, ահաբեկելու ու ճնշելու փորձեր».Բելլա Լալայան

Բելլա Լալայանը գրում է. և այսպես ՖԲ իմ անձնական էջում իմ անձնական կարծիքն արտահատելու համար՝ քանի օր է, երկու պետությունների իշխանությունների կողմից ենթարկվում եմ, բառիս բուն իմաստով, տեռորի. սպառնալիքներ՝ ընդհուպ մինչև ֆիզիկապես ոչնչացման, ահաբեկելու ու ճնշելու փորձեր. և դա խոսքի ազատության , ժողովդրավարություն հռչակած երկրում.. այս հանգամանքին դեռ անդրադառնալու եմ .. իմ մեղքով վատ վիճակում… Կարդալ ավելին »