Daily Archives: 19.05.2019

ԲԴԽ-ն հայտարարություն է տարածել

Բարձրագույն դատական խորհուրդը ս.թ. մայիսի 19-ին ժամը 21.30-ին հրավիրել է արտահերթ նիստ, որում քննարկվել է դատարանների շուրջ ստեղծված իրավիճակը: Խորհուրդն արձանագրել է, որ նախապես ՀՀ վարչապետի մոտ մայիսի 20-ին ժամը 12.00-ին նշանակված է եղել խորհրդակցություն՝ նվիրված դատաիրավական բարեփոխումների հիմնախնդիրներին: Հաշվի առնելով, որ վերահաստատվել է նշված խորհրդակցության անցկացումը և դրան նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասնակցությունը,… Կարդալ ավելին »

«Ավտոմատավոր ոստիկանները կանգնեցրել են գեներալ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան»

Քիչ առաջ Ավան վարչական շրջանում ավտոմատավոր ոստիկանները կանգնեցրել են Գեներալ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան տեղազննության համար: Հենց նոր խոսեցի Գեներալի հետ, ամեն ինչ կարգին ա, տրամը բարձր, դե դուխի մասին չխոսամ: Հ.Գ. Ուղղակի հարց ա առաջանում, ի՞նչ գործ ունեն փողոցներում ավտոմատավոր ոստիկաններ ու ի՞նչ հիմքով են հենց Վիտալի Բալասանյանի մեքենան կանգնեցրել: Զարգացումների մասին կգրեմ հաջորդիվ Այս… Կարդալ ավելին »

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարարությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարարությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ընդգծում է, որ՝ • Սահմանադրության 4-րդ հոդվածը սահմանում է, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: • Սահմանադրության 162-րդ հոդվածը սահմանում է, որ արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է: • Սահամանդրության 164-րդ հոդվածի համաձայն՝… Կարդալ ավելին »

«Շուտով կհրապարակեմ ՀՀԿ պաշտոնական դիրքորոշումը երկրում ստեղծված իրավիճակի առնչությամբ». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի գործընկերներ, Շուտով կհրապարակեմ Հայաստանի Հանրապետական կուսակցության պաշտոնական դիրքորոշումը երկրում ստեղծված իրավիճակի առնչությամբ»:

Նիկոլի դիկտատուրան կամ պետության վախճանը.Էդուարդ Շարմազանով

Նիկոլի դիկտատուրան կամ պետության վախճանը 1990թ. օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի ընդունմամբ Հայաստանում ժողովրդավարության և բազմակարծության ժամանակաշրջանի սկիզբ դրվեց: Վերջին 30 տարվա պատմության ընթացքում մեր երկիրն անցել է բազում դժվարությունների միջով, բայց ժողովրդավարության ու իշխանությունների տարանջատման սկզբունքը եղել է անքակտելի: Նիկոլի ամբոխավարական հեղաշրջումը և նրա՝ վարչապետի պաշտոնին հայտնվելը, Հայաստանում սկիզբ դրեցին ուղիղ ճանապարհ դեպի դիկտատուրան: Նիկոլը… Կարդալ ավելին »

«Հիշեցնում եմ՝ երկիրը ունի ղեկավար ու դա Արմեն Սարգսյանն է». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիշեցնում եմ՝ երկիրը ունի ղեկավար ու դա Արմեն Սարգսյանն է։ Սա Սահմանադրության համապատասխան հոդվածն է՝ ինչ պիտի անի նախագահը։ Հոկտեմբերի 2-ին բան չարեց, տեսնենք հիմա ինչ կանի։ ՀՀ Սահմանադրություն Հոդված 49. Հանրապետության Նախագահը պետության գլուխն է: Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական… Կարդալ ավելին »

«Փակելու եմ Քոչարյանին ազատություն նվիրող դատարանի դուռը». Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղը առավոտյան 8:30-ից փակելու եմ Քոչարյանին ազատություն նվիրող դատարանի դուռը (Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան)։ Հեղափոխությունը պետք է հասցնել տրամաբանական ավարտին։ Սիրում եմ բոլորիդ, մինչ հանդիպում»:

«Նիկոլի սիրտը հիմա էլ դատավորի միս է ուզում». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իր պաշտոնավարման առաջին տարվանը նվիրված ասուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշ հարցեր ավելի հեշտ կլուծեր փողոցով, քան վարչապետի կաբինետից։ Անմիջապես հետո հրավիրեցի հանրության ուշադրությունը այս անթաքույց սպառնալիքի եւ Հայաստանում ժողովրդավարությունը վերջնականապես թաղելու հոխորտանքի վրա։ Այսօր Նիկոլ Փաշինյանի ջղաձիգ գրառումներից պարզ դարձավ, թե ինչ ի նկատի ուներ նա։… Կարդալ ավելին »

Հայտարարություն.Նիկոլ Փաշինյանի կոչը, քրեաիրավական գնահատմամբ, Սահմանադրական կարգի տապալում է

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ՀՀ քաղաքացիներին արգելափակել ՀՀ բոլոր դատարանները: Դրանով խափանվում է դատարանների՝ որպես մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող և վեճերը իրավունքի հիման վրա լուծող սահմանադրական ինստիտուտի գործունեությունը, ուստի փաստացի դադարեցվում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածների գործողությունը: Դա, քրեաիրավական գնահատմամբ, Սահմանադրական կարգի տապալում է: Կոչ ենք անում՝ 1) Հանրապետության… Կարդալ ավելին »