Daily Archives: 18.05.2019

Շտապ․ Դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա հանրային ճնշման փորձ է ձեռնարկվում.yerevan.today

Այն բանից հետո, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանը կայացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշում, այդ որոշմանը դեմ պայքարողները ակցիա են նախաձեռնել։ Համացանցում ակտիվորեն տարածում են դատավորի բնակության հասցեն։ Սա դատավորի վրա ազդելու կոպիտ միջոց է, սպառնալիք նրան ու ընտանիքին։ Կարծում ենք՝ իրավապահները պետք է արձագանքեն կատարվողին։

«Մաքրել համացանցը սորոսական գրանտակերներից, արտասահմանյան գործակալներից, ծախված քաղաքական գործիչներից».«Հրապարակ»

Ֆեյսբուքում ստեղծվել է էջ «Digital Granate» անվանումով որը, որպես ստեղծման նպատակ է հայտարարում համացանցը սորոսական գրանտակերների, արտասահմանյան գործակալների, ծախված քաղաքական գործիչների ֆեյսբուքյան էջերի արգելափակումը։ Էջում տեղադրված է գրառում՝ ««Digital Granate» հասարակական նախաձեռնությունը իր վրա է վերցնում ֆեյսբուքյան օգտատերեր Ստյոպա Սաֆարյանի, Դանիել Իոաննիսյանի, Լևոն Բարսեղյանի և Լարա Ահարոնյանի ֆեյսբուքյան էջերի արգելափակումը։ Մեր գործողությունների նպատակը մեկն է՝ մաքրել… Կարդալ ավելին »

«Սանձիր քո իսկ ցանած քամին, քանի փոթորիկ չի սկսվել». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Արմեն Աշոտյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա հարձակումը, քաշքշոցներն ու վիրավորանքները ամբորայականություն են եւ ուղղակի Նիկոլ Փաշինյանի մեղքով են։ Ոչ մեկի վրա մեղքը թող չգցի։ Նա է շարունակաբար պառակտում ու բզկտում մեր ժողովրդին, բաժանարար պատեր կառուցում, ատելություն ու անհանդուրժողականությիւն սերմանում։ Հիշեցնեմ, որ նա է, որպես երկրի վարչապետ, յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության երաշխավորը։… Կարդալ ավելին »

«Շա՜տ վտանգավոր քայլի գնացին». Գեղամ Մանուկյան

ՀՅԴ ԳՄ անդամ  Գեղամ Մանուկյաը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրո եւ հանդուրժողականության Հայաստանում դուխով գլխակավորները հարձակվում են քաղաքացիների վրա։ Զոմբիները այս անգամ չհասկացան, որ շա՜տ վտանգավոր քայլի գնացին։ Վարչապետ Փաշինյան, թուլեքին կարգի հրավիրիր»։

«Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, ով չնայելով հսկայական ճնշումներին, մեր կողքը կանգնեց». Լևոն Քոչարյան

Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, ով չնայելով հսկայական ճնշումներին, մեր կողքը կանգնեց: Ամեն ինչ դեռ առջևում է»:

Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ պայքարող ակցիայի մասնակիցները հարձակվել են դաշնակցական մի քանի գործիչների վրա, այդ թվում՝ Հրանտ Մարգարյանի

Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ պայքարող ակցիայի մասնակիցները հարձակվել են դաշնակցական մի քանի գործիչների վրա, այդ թվում՝ Հրանտ Մարգարյանի՝ վանկարկելով «դավաճան»։ Նրանք քաշքշել են նրանց և վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրանց հասցեին:

«Փաշինյանի և իր դիլետանտ թիմի պատճառով գոյացել են մի շարք խնդիրներ». Վահան Բաբայան

  Այսօր տեղի ունեցավ «Ռեֆորմիստներ» կուսակցության  համակիրների համաժողով, որի հիմքում ընդդիմադիր նոր հարթակի ձևավորումը, ճանապարհային քարտեզ մշակելն էր: Ռեֆորմիստների  կուսակցության ապագա քայլերով  ելույթ ունեցան  կուսակցության նախագահ`Վահան Բաբայանն  ու փոխնախագահ Կարեն Վարդանյանը   Վահան Բաբայանը թվարկեց 20 կետ`խնդիրներ, որոնք միմիայն Փաշինյանի և իր դիլետանտ թիմի պատճառով են գոյացել. 1. Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարիպաշտոնից, 2.2019թ. առաջին եռամսյակում Հայաստանի բնակչությունընախորդ տարվա համեմատ նվազեց 7.8… Կարդալ ավելին »