Daily Archives: 16.05.2019

Պատային իրավիճակ. ի՞նչ անել, երբ «քայլելու» տեղ չունես․ 7or.am

7or.am-ը գրում է․ Անկախ նրանից, թե դատարանն ինչ որոշում կկայացնի` կվերականգնի՞ արդարությունը, կբավարարի՞ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի միջնորդությունը, կվերացնի՞ կալանքը` որպես ԼՂՀ առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց, թե՞ ոչ, «ժողովրդի վարչապետը» հայտնվել է շատ անհարմար (մեղմ ասած` անհարմար)վիճակում։ Մի կողմից Ռոբերտ Քոչարյանի վրա կարված «գործn» ավազի տնակի պես փլվում է` բուն դատաքննության փուլը դեռ չսկսված։ Այսօրվա դրությամբ` դատարանն ընդամենը կալանքը երկարաձգելու… Կարդալ ավելին »

«Վերջը Նիկոլին Ադրբեջանում ազգային հերոսի կոչում են տալու».Մենուա Հարությունյան

Նիկոլ կարաս Արցախի 3 նախագահների դատարանում նստած նկարը Ալիև կրտսերի ծնունդին ուղարկես նվեր… Վերջը Նիկոլին Ադրբեջանում ազգային հերոսի կոչում են տալու, իսկ էն գլխավոր դատախազին՝ Ադրբեջանին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մարտական կիսալուսին… Վերջը լավ լինի, վերջը.. Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացը զարհուրելի է». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացը զարհուրելի է, Հայաստանի նորագույն պատմության մեր աչքի առջև ամոթալի դարձող էջերից մեկը: Էջ, որ ոչնչացմամբ է սպառնում բազմաթիվ գրված և չգրված բազամթիվ օրենքներին: Էջ, որի քայքայիչ ու պառակտիչ ազդեցությանը կնախանձեին արդեն 30 տարի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ տեղեկատվական և քաղաքական դիվերսիաներ կազմակերպող… Կարդալ ավելին »

Արցախի ներկա և նախկին նախագահները 500 հազարական դրամ են վճարել.168.am

Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը քիչ առաջ դատարանում երաշխավորեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար։ Նիստը նախագահող դատավորը նշեց, որ երաշխավորողները 500.000 ական դրամ են վճարել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին: Եվ վճարման անդորրագրերը քիչ առաջ ներկայացրեցին դատարանին։ Դատարանը հայտարարեց, որ անձնական երաշխավորության միջրոդությունը քննության առարկա կդարձնի խորհրդակցական… Կարդալ ավելին »

«#Գալու_ա_տեսնի_Քոչարյանը_դրսումն_իրանա_սպասում». Կարմեն Դավթյան

Այ մարդ, երեկ ասում էին` -Սահակիչը արդեն Քելբաջարումն ա. -Առավոտ կանուխ` գալ տի. Հ.Գ. -Դե` եկեք էլի` -Վառանք սպասելով… Հ.Գ. -էն հեղափոխականը հլը կուշանա. -Բադա ա ուտում… -Մենք էլ, շոգ ա, հաԳահեղափոխություն անելու -Մտադրություն չունենք էս քանի օրը… -Հանգիստ եկեք #Գալու_ա_տեսնի_Քոչարյանը_դրսումն_իրանա_սպասում #Հանգիստ_բադդ_կեր Կարմեն Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի նախկին և ներկա նախագահների գալը դատարան մեծ հարգանքի է արժանի.Վահան Բաբայան

Արցախի նախկին և ներկա նախագահների գալը դատարան մեծ հարգանքի է արժանի:Դատարանը պետք է ընդունի Արցախի լեգետիմ գործող նախագահի երաշխավորությունը,քանի որ Բակո Սահակյանը ներկայացնում է Արցախի ողջ ժողովրդին և չհարգել այդ փաստը անհնար  է» Ռեֆորմիստների կուսակցության նախագահ `Վահան Բաբայան