Daily Archives: 11.05.2019

«փոքրիկ Լևոնիկը» քննադատում է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին.Գարեգին Պետրոսյան

ՑԱԽԱՎԵԼՍ ՎԱՃԱՌԵԼ ԵՄ, ՈՐՈՎՀԵՏև ԱՐԴԵՆ ՀՐԵՇՏԱԿ ԵՄ Վարչապետի մամուլի քարտուղար «փոքրիկ Լևոնիկը» քննադատում է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին: Ավելի խնդալու բան չէր էլ կարող լինել, որովհետև նրա «գիտակից» դատողություններում Արցախն ու արցախյան հիմնախնդիրը «ավելորդ բեռ» են հանդիսացել… Խնդիրը բարոյական իրավունքի տիրույթում է: Ինչևէ, «փոքրիկ Լևոնիկի» ոգևորության պատճառը Վիտալի Բալասանյանի` Շուշի ազատագրման տարեդարձին հնչեցրած կարծիքն էր.… Կարդալ ավելին »

«Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի շրջափակման, Նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարման և ՀՀ ապագայի մասին». Արփինե Հովհաննիսյան

Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի շրջափակման, Նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարման և ՀՀ ապագայի մասին Երկար է մի փոքր, բայց կարդալ արժե կարծում եմ Ինչպես խոստացել էի, անդրադառնում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ ՍԴ որոշմանը, դրա քաղաքական եւ իրավական գնահատականներին եւ հետեւանքներին։ 2018 թվականի հոտեմբերի 2-ին, երբ Նիկոլ Փաշինյանի մանիպուլիացիաների պատճառով ամբողջովին պաշարված Ազգային… Կարդալ ավելին »

Լենա Նազարյանն ու Գարիկ Սարգսյանը չեն լինի ՔՊ նոր վարչությունում. մեկը բոյկոտել է, մյուսին ասել են՝ հեռու մնա ավելորդ աղմուկից.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործող վարչության երկու անդամները՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, չեն լինի նոր վարչությունում: Նրանք երկուսն էլ վարչության ընտրություններին չեն առաջադրել իրենց թեկնածությունը: Եթե Գարիկ Սարգսյանը վերահսկող մարմնի անդամ դառնալու հայտ է ներկայացրել, ապա Լենա Նազարյանն առհասարակ «բոյկոտել» է ինչպես կուսակցության ղեկավար կազմում տեղ ունենալը,… Կարդալ ավելին »

«Իմ քայլի» պատգամավորը կասկածվե՞լ է Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի մեջ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գործարար պատգամավոր Տիգրան Կարապետյանը, ով Հայաստանումտեղի ունեցող և տեղի ունեցած բոլոր բացասական երևությները փորձում է ամեն կերպ կապելՍյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, այսօր արդեն, օգտվելովպատգամավորական լծակակներից, ցանկանում է իր երբեմնի վրեժխնդրությունը ռեալիզացնելԳլխավոր Դատախազի միջոցով։ Նա, որպես գործի վերաբերյալ ի հայտ եկած նոր հանգամանք էներկայացնում մի մարդու հայտարարություն, ով ժամանակին, իր իսկ ցուցմունքի համաձան, գումարէ ստացել Բուդաղյանների կողմից միջնորդավորված կերպով ստացել է 5․000 ԱՄՆ դոլար։ Նշենք, որայդ մարդն իր ցուցմունքում նշել է, որ Բուդաղյանները մահափորձի իրականացման համարժամանակին խոստացել են 200․000 ԱՄՆ դոլար, և ինչպես պարզ է դառնում նա ևս բաժնեմաս էունեցել այդ գումարից։ Այս ամենի հետ մեկտեղ Տիգրան Կարապետյանի պրովոկատիվ ջանքերն ուղղված Սյունիքի նախկինմարզպետի դեմ, շարունակվում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջոցով։ Այսպիսով,երբեմնի «աբիժնիկը» խոսքն ուղղելով դատախազին ասել է,-«Վերջերս՝ Սյունիքի նախկին մարզպետիմահափորձի դատավարության ժամանակ, մեղադրյալ անձը հայտարարեց, որ մահափորձ չի եղել ուայդ ամենը բեմադրվել է նախկին մարզպետի հետ միասին»։ Ճիշտ նկատեցիք, խոսքն այն նույն անձիմասին է, ով իր ներդրումն է ունեցել մահափորձի գործում և այս կերպ փորձում է ինքնամաքրվել։ Բացի այդ, նկատենք մի շատ կարևոր հանգամանք ևս․ քրեական գործի շրջանակներում նույնՏիգրան Կարապետյանը նույնպես կասկածվել է, քանի որ ոստիկանությունը դեպքից հետոխուզարկություն է իրականացրել նաև ներկայիս պատգավորի տանը։ Ինպես ասում են, լավագույնպաշտպանությունն հարձակումն է, իսկ Տիգրան Կարապետյանի պարագայում կարելի է ասել՝ արջը 7երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին, այս դեպքում՝ Սուրիկ Խաչատրյանի։ Աղբյուրը`armday.am