Daily Archives: 10.05.2019

Քոչարյանի ձերբակալությունը՝ արդարադատության անունից պետություն կործանելու քայլ է, անձնական հաշվեհարդարի կիզակետում՝ երկրի ու պետականության հանդեպ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ այլ ինչ՞ է, քան ակնհատ քաղաքական հետապնդում: Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար՝ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով: Պետք է հիմնավորված լինի երկրորդ նախագահի ձերբակալությունը, ինչքանով որ մեղադրող կողմը փորձում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին մեղավոր ճանաչել նաեւ մեկ այլ… Կարդալ ավելին »

«Սերժ Սարգսյանի և Արցախը ազատագրած մեր հերոս զինվորականների ճանապարհի գոնե 1% եթե անցած լինեիք գոնե անուններտ կհիշեի».Վահան Բաբայան

Ինչքան անհաջողակ սուտի «ֆիդայի»պետք է լինես,որ Արցախի և Շուշիի ազատագրման գործում Սերժ Սարգսյանի դերը փորձես վատաբանել կամ ուրանալ: Լավ արխիվ կա կենդանի մարդիկ կան Էդ ստեղ գրելու փոխարեն Սերժ Սարգսյանի և Արցախը ազատագրած մեր հերոս զինվորականների ճանապարհի գոնե 1% եթե անցած լինեիք գոնե անուններտ կհիշեի: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

Արթուր Դանիելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Այսօր քաղաքացի Արթուր Դանիելյանը կյանքում առաջին անգամ դատի է տվել: Նա հայց է ներկայացրել քաղաքացի Նիկոլ Փաշինյանի դեմ: Շատերդ կասեք` իմաստը ո՞րն ա, հաշվի առնելով այն, որ հիմա մարդասպաններին բանտից ազատում են, քայլառաստ լինելը առհասարակ ինդուլգենցիա է դարձել, իսկ ընդդիմադիրները ենթարկվում են սիստեմատիկ հետապնդումների, ինչի հանդեպ իրավապահները անհաղորդ են: Ասեմ՝ ես պատրանքներ չունեմ: Թեպետ մեր… Կարդալ ավելին »

ԱԱԾ տնօրենն առաջարկում է Հայաստանում վերացնել կենդանիների որսը

Այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջարկեց Հայաստանում առհասարակ արգելել կենդանիների որսը։ «Ոչ միայն օրենքներով խոչընդոտներ առաջացնենք, այլև որսորդական փամփուշտների ներկրումներն անհրաժեշտ է արգելել,- ասաց Վանեցյանը։- Ես ինքս նախկինում ակտիվ որսորդ եմ եղել, սակայն վերջին 7 տարում որսորդությամբ չեմ զբաղվում»։ Նրա համոզմամբ՝ եթե չի արգելվում որսն ընդհանրապես, ապա տեղի է ունենում անկանոն որս։ «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, կենդանիների համատարած ոչնչացում է, — նկատեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ Ամբողջ օրենսդրական փաթեթը պետք է վերանայվի»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց վերոնշյալ տեսակետների հետ՝ ընդգծելով, որ ինքը երբևէ կենդանի չի սպանել։ «Ամեն… Կարդալ ավելին »

«Չգիտեի «Victoria’s Secret»-ի շոուի մեկնաբանությո՞ւնն եմ լսում՝ «տրուսիկ-մայկաներով», թե՞ Հայաստանի ղեկավարի ասուլիս». Հայկ Մամիջանյանը՝ վարչապետի ասուլիսի մասին. 168.am

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը դիտելիս չգիտեի՝ «Victoria’s Secret»-ի շոուի մեկնաբանությո՞ւնն եմ լսում՝ «տրուսիկ-մայկաներով», թե՞ Հայաստանի ղեկավարի ասուլիս։ Ամբողջ ասուլիսում երկու թեմա կար՝ «տրուսիկ-մայկա» և Հանրապետական կուսակցություն, որը, ըստ նրա, գոյություն չունի: Բա որ գոյություն չունի, ինչո՞ւ են ասուլիսի կեսը նվիրում մեզ։ Ի դեպ, այդ տենդերը, որով փոփոխվել է բանակում ներքնազգեստների մատակարարումը, ստորագրվել է 2018 թվականի… Կարդալ ավելին »

«Քաղցած» հասարակությունը «կշտացնող» հեքիաթների հավատալու հոգեբանական հակվածություն ունի .Գարեգին Պետրոսյան

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈւՆՆ ԸՆԴԴԵՄ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ Պոպուլիզմը պետական-քաղաքական գործիչների կողմից կիրառվող տարաբնույթ մոտեցումների, հնարքների և մեթոդների ամբողջությունն է` հասարակության լայն զանգվածներին «սին ոգեկոչման» մղելու համար: Թավշյա իշխանափոխության օրերին և դրան հաջորդած ամբողջ մեկ տարվա ընթացքում այն լայնորեն կիրառվեց վարչապետ Փաշինյանի կողմից` սպասելիքների պատրանքային առատ արտացոլում պարգևելով ժողովրդին: Պոպուլիզմը ստորադասում է պատասխանատվության գիտակցումը, հետևաբար սպասելիքների բավարարմանն ուղղված կոչերն ու… Կարդալ ավելին »

Երևանում 51-ամյա տղամարդը ֆինանսների նախարարության դիմաց փորձել է ինքնասպան լինել

Այսօր՝ մայիսի 10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ժամը 02։30-ի սահմաններում ոստիկանները Մելիք Ադամյան փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ մի տղամարդ Մելիք Ադամյան փողոցի 1-ին հասցեի մոտ սպառնում է ինքնասպանություն… Կարդալ ավելին »

Փաշինյանի գրառումը Արցախում հնարավոր հակահեղափոխական օջախների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»: