Daily Archives: 09.05.2019

Սերժ Սարգսյանը՝ Բեկորի հուղարկավորությանը

Ներկայացվող տեսանյութում Արցախյան պատերազմի մասնակից Աշոտ Ղուլյանի (Բեկորի) հուղարկավորությունն է, որտեղ ԼՂ պատգամավոր Ժաննա Գալստյանը կոչ է անում հայ մայրերին՝ խոստանալով, որ մեր տղաներին աղջիկ չենք դարձնելու եւ Արցախի սուրբ հողը ադամանդ է դառնալու: Տեսանյութի 3:30 րոպեից կադրում երեւում է Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Սերժ Սարգսյանը:

Առողջապահության նախարարությունը կոծկում է կատարվածը և իր հովանու տակ առնում Լֆիկին..«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է. Մեր հրապարակումը՝ «Արտակարգ իրավիճակ․ հիվանդները կորցրել են տեսողությունը» հոդվածում ներկայացրել էինք «Մալայան» աչքի կլինիկայում կատարվածը՝ երբ վիրուսակիր դեղի սրսկումից հետո հիվանդները, այդ թվում՝ շաքարային դիաբետով տառապող մարդիկ, զրկվել են տեսողությունից՝ միայն լույսն ու ստվերն են տեսնում։ Դեղը սրկսելու հաջորդ օրը նրանք արթնացել են այդ վիճակում, կլինիկայում խուճապ է սկսվել, եւ հիվանդներին արտահերթ վիրահատություններ են արել,… Read More »

Շուշիի օպերացիայի պատասխանատուն ես էի, որ հաշվետու էի Ռոբերտ Քոչարյանին ու Վազգեն Սարգսյանին. Սերժ Սարգսյանի հարցազրույցը Արցախի ՀԸ-ին

«Պիտի ասեմ, որ Շուշիի գրավման օպերացիային մասնակցում էին միայն ու միայն կամավորներ և Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա բոլոր ղեկավարները. Ռոբերտ Քոչարյանը Լաչինի կողմից էր՝ զուտ զինվորի կարգավիճակով, ավտոմատը ձեռքին, Բակո Սահակյանը Ստեփանակերտի նոր ձևավորված վաշտում էր, որի հրամանատարը Վիլենն էր: Սամվել Կարապետյանը, բոլորը մասնակցում էին այդ օպերացիային: Ընդհանուր պատասխանատուն ես էի, որ հաշվետու էի Ռոբերտ… Read More »

Հայկ Այվազյանն իր պաշտոնանկության համար դատի է տվել Նիկոլ Փաշինյանին.168.am

Կառավարությունում վերջերս պաշտոնանկ արված Հայկ Այվազյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցապահանջով դատարանը պիտի վիճարկի Տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավարին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին վարչապետի արձակած հրամանի իրավաչափությունը: Հայցում Հայկ Այվազյանը միանգամից երեք պահանջ է ներկայացրել կառավարության դեմ՝ նա ցանկանում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի… Read More »

Արտակարգ դեպք 16 թաղամասում․ վերելակը պոկվել է. վերելակում եղել է 4 անձ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Աջափնյակի 16 թաղամասի 24 շենքի վերելակը պոկվել և ընկել է, վերելակում եղել է 4 անձ: Այս պահին դեպքի վայրում են ոստիկանները, Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ շ Մանրամասները կհայտնենք ավելի ուշ։

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ինչպես նաեւ Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձան։