Daily Archives: 06.05.2019

Սերժ Սարգսյանը մեկնում է Արցախ

Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է Արցախ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀԿ գրասենյակից։ Առայժմ հայտնի չէ՝ կմասնակցի արդյոք Սերժ Սարգսյանը հրապարակային տոնակատարություններին։

Պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն էլ կկարդա «Իմ մարմինն անձնական է» գիրքը. նա համամիտ է Բաթոյանի հետ.lurer.com

«Կարծում եմ, որ սեռական դաստիարակությունը երեխաների համար շատ կարևոր է: Այդ գրքի մասին լսել եմ և´ դրական, և´ բացասական կարծիքներ, բայց ընդհանուր գաղափարը, բնականաբար, շատ ողջունելի է և կառուցողական»: Այս մասին, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը` անդրադառնալով «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսին և դրա շնորհանդեսի խափանման փորձին: Պատգամավորը նշեց` շատ… Կարդալ ավելին »

Atlantic Council-ի ապաշնորհ մասնաճյուղերը հարձակվում են հայկական տեղական մամուլի վրա. «The Armenite»

Նորությունների, մեկնաբանությունների և վերլուծությունների անկախ լրատվամիջոց «The Armenite»-ը հոդված է հրապարակել «Atlantic Council-ի ապաշնորհ մասնաճյուղերը հարձակվում են հայկական տեղական մամուլի վրա» վերնագրով, որով անդրադարձ է կատարել մայիսի 3-ին և 4-ին հայկական լրատվամիջոցներում տարածվող Atlantic Council-ի DFRLab-ի վերլուծությանը։ Հրապարակման ամբողջական թարգմանությունը ներկայացված է ստորև։ «The Armenite». Atlantic Council-ի նոր մասնաճյուղի կողմից երեկ հրապարակվեց անհավանական կոպիտ երկմասանի լրագրողական աշխատանք՝ ուղղված… Կարդալ ավելին »

«Պարոն վարչապետ համաձա՞յն եք, որ փոքրիկ, աշխույժ Արփինեն, օգտվի այդ գրքից». Կարմեն Դավթյան

Հիմա որ ասեմ. -Ասելու են ասաց` չէ -Պարոն վարչապետը համաձա՞յն է, որ փոքրիկ, աշխույժ Արփինեն, օգտվի այդ գրքից…. -Հաստատ` չէ, չէ՞… -Մենք էլ չենք ուզում. -Ոչ միայն չենք ուզում. -Այլև մեր ներսից` ահավոր թառանչ -Խելագարվելու չափ մեծ ցավ է բաձրանում… -Կանգեցրեք սերունդ պղծելու այս արհավիրքը… Հ.Գ. -Բաթոյան… -Դուք խաչ քաշեցիք ձեր վրա, -Որպես կին. -Որպես`… Կարդալ ավելին »

Արայիկ Հարությունյանը նոր խոսնակ ունի

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը  ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի՛ լրագրողներ, լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր իմ մամուլի խոսնակ է նշանակվել Անժելա Կժդրյանը: Վստահ եմ, որ լրատվամիջոցների հետ Անժելան կունենա արդյունավետ համագործակցություն»,- գրել է նա:

«Ես քեզ սիրում եմ». այրված ինքնաթիռի զոհված բորտուղեկցորդի վերջին խոսքերը. armeniasputnik.am

Երիտասարդ բորտուղեկցորդ Մաքսիմ Մոիսեևը, որը մինչև վերջին շունչն ամեն ինչ արել է «Աերոֆլոտ» ավիաընկերության Sukhoi Superjet 100 այրվող ինքնաթիռում գտնվող մարդկանց փրկելու համար, հասցրել է երկտող թողնել սիրելի աղջկան։ Շերեմետևոյի օդանավակայանում այրված «Աերոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա–Մուրմանսկ չվերթն իրականացնող Sukhoi Superjet 100 ինքնաթիռի հերոսաբար զոհված բորտուղեկցորդը հասցրել է մահից առաջ հաղորդագրություն ուղարկել սիրելի աղջկան։ «Ես քեզ սիրում… Կարդալ ավելին »

«Փաշինյանը կորցնում իշխանության գործողությունների նկատմամբ հսկողությունը».Արթուր Ղազինյան

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն  Արթուր Ղազինյանը  ֆեյսբուքյան էջում գրել է. «Փաշինյանը կորցնում իշխանության գործողությունների նկատմամբ հսկողությունը։ Նոր ձևավորված իշխանության մեջ 50% բաժնեմաս ունեցող նեո-լիբերալները, ստանալով գործադիր իշխանության մեջ լծակներ, վարում են անկախ քաղաքականություն և քայլ այլ առ քայլ կյանքի են կոչում իրենց ծրագրերը։ Շատ դեպքերում նրանք օգտագործում են Փաշինյանի վրա ունեցած իրենց ազդեցությունը և… Կարդալ ավելին »

Ոստիկանները որոնում են տղամարդուն, որը սեռական օրգաններն է ցույց տվել 12-ամյա երեխաներին

Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 3-ին Շենգավիթ վարչական տարածքում տեղի ունեցած միջադեպի փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Շենգավիթի ոստիկանություն է դիմել Արարատի մարզի բնակիչ, 39-ամյա Է. Ա.-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 13:30-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանի Հ. Հովհաննիսյան փողոցում գործող թիվ 173 հիմնական դպրոցի մոտ անհայտ մակնիշի և համարանիշի մոխրագույն ավտոմեքենայի… Կարդալ ավելին »