Daily Archives: 02.05.2019

Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․ նրանք առերեսվել են. Fator.am

Factor.am-ին տեղեկություններ են հայտնի դարձել Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ներկա ընթացքից։ Իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել առնվազն երեք անձ, որոնցից երկուսը ՊՎԾ աշխատակիցներ են, երրորդը՝ կառավարության անդամ։ Այսպես. Սանասարյանի դեմ ցուցմունք տված անձանցից մեկը Գևորգ Խաչատրյանն է,… Կարդալ ավելին »

Պետք է օգտագործել «բլյա», «բլին», «սուկա» և այլ հասկանալի բառեր…Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ա՛յ Նիկոլ Փաշինյան ջան, էն որ առաջին անգամ հորթային հրճվանքով հարց տվեց, պետք է պատասխանեիր՝ «դեբիլի, բլյա», լրիվ տեղը կբերեր ու կլրջանար։ Ու ընդհանրապես, ՌԴ վերնախավի որոշ ներկայացուցիչների հետ խոսելիս՝ բառերի արանքում օգտագործիր «բլյա», «բլին», «սուկա» և այլ հասկանալի բառեր։ Թե չէ, ընկել ես Պուշկինյան ռուսերեն ես սովորում,… Կարդալ ավելին »

«Այո՛, Մարտի 1-ին գումարները բաժանվել են, բայց Քոչարյանն առնչություն չունի այդ գումարների բաշխման հետ, այդքան բան». Քոչարյանի պաշտպան

«Ինչ որ կա գործում՝ կա, բայց գնահատականը կտանք դատարանում»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը «Մարտի 1-ի» գործից անջատված մասով ի հայտ եկած բացահայտումներին: Հիշեցնենք, որ գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը factor.am-ի հետ զրույցում բացահայտումներ էր ներկայացրել գործից, մասնավորապես, որ օլիգարխները 50 հազարական դրամ են բաժանել մարտիմեկյան դեպքերի… Կարդալ ավելին »

Կառավարության դիմաց բողոքի ցույց են կազմակերպել շարժական սրճարանների աշխատակիցները

Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել շարժական սրճարանների ոլորտի ներկայացուցիչները և ցանկանում հանդիպել ՀՀ վարչապետի հետ: Լրագրողների հետ զրույցում Շարժական սրճարանների միության նախագահ Արեն Մելիքյանն ընդգծեց, որ իրենց պահանջն այն է, որ շրջիկ սրճարանների գործունեությունը կարգավորվի օրենքով, ընդունվի համապատասխան օրենքը, իսկ մինչ այդ շարժական սրճարաններին թույլ տրվի աշխատել: Այս պահին շարժական սրճարանները դեռևս մնում… Կարդալ ավելին »

Ամենամեծ այլասերվածությունը մարդկային կյանքը խլելու սպառնալիքն է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը դիմել է վարչապետին՝ խնդրելով ապահովել իր անվտանգությունը, քանի որ վերջին շրջանում նրա կյանքին սպառնացող հրապարակային հայտարարություններ են հնչել: Բաց նամակի վերջում մեջբերվում են տարբեր մարդկանց կողմից հնչեցված՝ Լիլիթին և նրա նմաններին սպանելու, վառելու և այլ սպառնալիքներ (ընդ որում, դրանց հեղինակներից մեկը ԱԺ պատգամավոր է), նամակում ներկայացվում են… Կարդալ ավելին »

Պզոյի դստեր հարսանյաց արարողության տեսագրությունը

  Օրերս «Դվին» ռեստորանում տեղի էր ունեցել հերթական էլիտար հարսանիքը։ Ամուսնացող զույգն էր Արմեն Ղազարյանի (Պզո) դուստրը եւ նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի  (Խուճուճ Էդո) փեսայի եղբայրը։ Հարսանիքի օրը ընտրված էր Արմեն Ղազարյանի  ծննդյան տարեդարձի օրը։ Հարսանեկան հանդեսին եղել է 2 տորթ. մեկը հարսանեկան, մեկը՝ ծննդյան արարողության ,որը զարդարված է եղել քրեական աշխարհի սիմվոլներով։ Համացանցում են… Կարդալ ավելին »

Կառավարության որոշմամբ՝ բռնադատվածների վարկերը կներվեն

ՀՀ կառավարությունն այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում որոշում է կայացրել ներել Հայաստանում բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց` 17 տարի առաջ  տրամադրված վարկերի նկատմամբ ունեցած պարտավորությունները։ Առաջարկը կառավարությանն արվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։ Ըստ գործադրի նիստի օրակարգում ներառված նախագծի`խոսքը խորհրդային ժամանակներում բռնադատվածներին ու նրանց ժառանգներին 2002 թվականին պետական բյուջեից արտոնյալ պայմաններով տրված երկարաժամկետ վարկերի մասին… Կարդալ ավելին »