Daily Archives: 02.05.2019

«Դատապարյալները ունեն բարեկամներ, եւ նվազագույնը այդ մարդիկ գիտեն, թե ինչ է կատարվում այդ հիմնարկներում».Արփինե Հովհաննիսյան

Երկու օր առաջ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ որեւէ բողոք չկա քրեակատարողական հիմնարկների պահման պայմաններից, չկա այնպիսի խուց, որը չի խուզարկվում, չկա այնպիսի դատապարտյալ, ով նախկինի նման արտոնյալ է, մահճակալների համար վճարներ չկան, ներսում առձեռն գումարներ չեն շրջանառվում եւ այլն։ Ես իրապես չէի ցանկանա, որ երկրի արդարադատության նախարարը աներ հայտարարություններ, որոնք կառաջացնեն ոչ… Կարդալ ավելին »

Կրկին խափանումներ` Facebook-ում, WhatsAppում և Instagram-ում

Facebook-ի, WhatsApp-ի և Instagram-ի գործունեության գլոբալ խափանում է եղել։ Այսօր ժամը 15։10-ից մոտ 20 րոպե հնարավոր չէր օգտագործել ոչ միայն Facebook-ը, այլ նաև messenger-ը։ Այժմ էլ Facebook-ի որոշ ֆունկցիաներ շարունակում են անհասանելի մնալ։ Ընկերությունը հայտարարել է, որ խնդիրը կապված է սպասվող փոփոխությունների հետ և աշխատում են սոցցանցի վերականգնման համար։

Նրանք 2018-ի ապրիլ-մայիսին փողոց են փակել, հրապարակում գոռացել Նիկոլ վարչապետ, բայց այսօր արածից փոշմանել են

Երևանում այսօր մի ինքնատիպ երթ է եղել: Մասնակիցները մեկ տարի առաջ հանուն իշխանափոխության կորցրել են աշխատանքը: , նոր աշխատանք գտնել են չեն կարողանում: Նյարդային ժպտում են, երբ հիշում են վարչապետի խոսքը, թե Նոր Հայաստանում 50 հազար աշխատատեղ է բացվել:

«Լա՞վ եք մտածել: Թե պլանը սա է, և հույսներդ պարտքը, էս գլխից ժողովրդին ազնիվ ասեք, ասեք, որ երկիրը շուտով վարի եք տալու վերջնականապես, թող ամեն մեկը իր գլխի ճարը տեսնի»

Տնտեսագետ  Հովհաննես Ավետիսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խնդրում եմ կարդալ, վստահաբար բոլորիս է վերաբերում: Հարկային օրենսգրքի մասին մի քիչ ուրիշ ձև ասեմ ու հնարավորինս կարճ: ✔️Այն, որ համահարթ եկամտային համակարգ ունենալը սոցիալական արդարություն է նսեմացնում արդեն շատ լայնախոհ մարդկանց մոտ կասկած չի հարուցում: ✔️Այն, որ համահարթ հարկման համակարգի ներդրմամբ պայմանավորված ստվերից աշխատատեղեր հանելը մտացածին… Կարդալ ավելին »

«Միգուցե Ադրբեջանը թե՞ստ է անցկացնում». Թևան Պողոսյանը՝ սահմանային լարվածության մասին.168.am

«Մեր թշնամին չի փոխվել, նույնն է. Ի՞նչ էր տեղի ունենում 4-5 կամ 2 տարի առաջ. ամեն անգամ, երբ Հայաստանում կարևոր բան էր տեղի ունենում, օրինակ՝ տոներ են կամ Նոր տարի, սահմանին իրավիճակը լարվում էր, սկսում էին կրակել… Նույն իրավիճակն այժմ էլ շարունակվում է. այս օրերին Հայաստանում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների միջկառավարական հանձնաժողովի… Կարդալ ավելին »

Արագ սաստեք պատասխանատու պաշտոն զբաղեցնող ձեր պատգամավորին. Աշոտյանը՝ Իգիթյանի մասին

Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հայտարարել է, որ “չեմ բացառում, որ կգա մի պահ, երբ կողմերը, ինչպես 1994 թ. ստորագրել են փաստաթուղթ զինադադարի մասին, այս անգամ՝ այլ ձևաչափով, բայց պարտավորությունների վերաբերյալ ՄԽ համանախագահների շրջանակներում ստորագրեն մի փաստաթուղթ”: Այս կապակցությամբ դիմում եմ ԱԺ նախագահին և ԱԳ նախարարին: Եթե… Կարդալ ավելին »

Քյարամյանի հարստությունը կինն է իր հետ «օժիտ» բերել

ՀՀ ՊՎԾ պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում բացահայտել է իր ունեցվածքի գաղտնիքը: Նա, ըստ էության, հայտարարել է, որ կինն իր հետ օժիտ է բերել: «Իմ կարծիքով յուրաքանչյուր պաշտոնյա հաշվետու է հանրությանը, և դա պետք է դրսևորվի հայտարարագիր ներկայացնելով: Դա արդեն իսկ հաշվետու լինելու հանգամանք է»,- ասել է Քյարամյանը: Լրագրողներից… Կարդալ ավելին »

Թերևս Փաշինյանը ճիշտ կաներ կամ ծիծաղեր կատակի վրա, կամ կատակին ժպտալով պատասխաներ. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. Քիչ առաջ նայեցի սոց․ ցանցերում աղմուկ հանած ԵԱՏՄ վարչապետերի նիստի ընթացքում Փաշինյան-Մեդվեդև երկխոսությունը։ Չարակամները հրճվում են, Նիկոլի կողմնակիցները զայրանում։ Բայց․ 1.Նիկոլ Փաշինյանի ռուսերեն խոսքը միանգամայն գրագետ էր։ 2. Հետևաբար, չեմ կարծում, որ Մեդվեդևը փորձեց ծաղրել Փաշինյանին։ 3.Ուստի, կարծում եմ, որ Մեդվեդևն ընդամենը կատակեց։ Թե՞ կարծում եք պաշտոնական… Կարդալ ավելին »