«Քֆուր գրող կանայք և հոգեվաճառ տղամարդիկ փորձում են տրորել-վերացնել սեփական կարծիք, դիմագիծ և արժեհամակարգ ունեցող յուրաքանչյուրին». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանում կայծակնային արագությամբ փլվում-հալվում-վերանում են հանրային եւ քաղաքակրթական բազում ֆենոմեններ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անցյալ տարվա իշխանափոխությունը սկիզբ դրեց տարիներ շարունակ ձեւավորված արժեքների եւ չգրված օրենքների ոչնչացմանը։

Քաղաքական թոհուբոհի մեջ այրվում է ամեն ինչ։ Ընտանիք-երեխա-եկեղեցի-տարիք-բանակ-Արցախ… Այլեւս չկա եւ ոչ մի տաբու։ Հանրայինի եթերից կարելի է անարգել Արցախի Հանրապետությունը, Արցախյան շարժման օրորոց Ազատության հրապարակից սպառնալ Արցախի ղեկավարներին, ֆեյսբուքում ֆեյքային ոչնչությունների գարշահոտ երախը ատամ է գցում ու պատառոտում ամենքին եւ ամեն ինչ։

Քֆուր գրող կանայք եւ հոգեվաճառ տղամարդիկ, մարտնչող տգետներ, ազգուրաց անգետներ, դեմք չունեցող, բայց իրենց դեմքի տեղ դնողների ոհմակներ, խրոնիկ հեյթերներ (hater) եւ թեթեւսոլիկ հայպերներ (hyper). հայկականության ապոկալիպսիսի այս խառնիճաղանջ բրիգադը փորձում է տրորել-վերացնել սեփական կարծիք, դիմագիծ, կենսագրություն եւ արժեհամակարգ ունեցող յուրաքանչյուրին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով