Քաղաքապետարանը պաշտպանում է Կենդանաբանական այգին կործանման տանող տնօրենին. բողոքի ակցիան շարունակվում է.armday.am

Երևանի կենդանաբանական այգու դիմաց ներկա և նախկին աշխատակիցները բողոքի ակցիայի են դուրս եկել: Նրանք կրկին պահանջում են տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրանց խոսքով ՝Ռուբեն Խաչատրյանը այգին տանում է կործանման,նա մասնագետ չէ, կենդանիներից ու այգուց  ոչինչ չի հասկանում, իսկ քաղաքապետարանը  խնդրին միակողմանի է նայում և միայն  տնօրենին  լսում:

«Նա, չլինելով մասնագետ, մինչև անգամ մասնագետների հետ էլ չի կարողանում աշխատել: Երկար տարիների փորձ ունեցող աշխատակիցներին դուրս հանեց աշխատանքից, ովքեր առկա խնդիրների մասին բարձրաձայնեցին»,- ասաց աշխատակիցներից մեկը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ Կենդանաբանական այգու  տնօրենը մտադիր չէ հրաժարական տալ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով