«Վարչապետը պատրաստվում է ներկայացնել ինչ-որ 100 փաստ, թե իբրև այս մեկ տարում դրական փոփոխություններ են եղել».Կարեն Վարդանյան

Նիկոլ Փաշինյանի ասուլիսին ընդառաջ.

Վարչապետը պատրաստվում է ներկայացնել ինչ-որ 100 փաստ, թե իբրև այս մեկ տարում դրական փոփոխություններ են եղել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց փաստը դա ներկայացվող ինչ-որ թվերը չեն, որը կարող է լինել ուղղակի նկարչություն, փաստը դա իմ նման հազարավոր, տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր քաղաքացիների ամենօրյա տեսածն ու զգացածն է, մարդկանց, ովքեր ամեն օր ապրում են այս երկրում ու պայքարում իրենց գոյությունը պահպանելու համար:

Եվ իմ ու բազմաթիվ մարդկանց աչքերի տեսածը փաստում է, որ վերջին մեկ տարում Հայաստանում կյանքը միայն վատացել է, ավելացել է արտագաղթը, մարդիկ գնում են:

Երկիրը լցվել է հնդիկ ու պակիստանցի փնթի միգրանտներով, որոնք ոչ մի բարիք չեն ստեղծում, այլ միայն ավելացնելու են հանցագործների ու հանցագործությունների թիվը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

.Անժամանակ համաներման շնորհիվ շատացել են են մանր հանցագործությունները:

.Կրճատվել են աշխատատեղերը, ավելացել է գործազրկությունը, փակվել են հիմնարկներ:

.Զգալիորեն թանկացել են ապրանքների գները:

.Սովորական քաղաքացիների աշխատավարձերի ավելացում չի եղել, եկամուտների ավելացում չի եղել:

.Ծանր վիճակում է հայտնվել մանր բիզնեսը:

.Հասարակությունը պառակտվել է, բաժանվել սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, ստեղծվել է ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտ:
Ենթակառուցվածքները ավելի վատ են աշխատում:

.Տրանսպորտը ինչպես վատ եղել է, այնպես վատ էլ մնացել է:

.Մաքրությունը, աղբահանությունը խայտառակ վիճակում են:

.Խոստացված ներդրումները ընդհանրապես չեն եղել:

.Խոստացված արագաչափերի և կարմիր գծերի հեռացումը այդպես էլ չի եղել:
Եղել են անհարկի ու չարդարացված ծախսեր անիմաստ տոնակատարությունների վրա:

.Եղել են պաշտոնյաների չարդարացված ու անհարկի պարգևավճարներ՝ ֆանտաստիկ թվերով:

.Խորհրդարանը և Կառավարությունը լցվել է դիլետանտներով:

.Նորաթուխ որոշ պաշտոնյաներ ու պատգամավորներ անհասկանալի կերպով սկսել են թանկարժեք մեքենաներ վարել:

ի վերացել մարդկանց աշխատանքի ու պաշտոնների տեղավորելու՝ քավոր-սանիկ-խնամի-բարեկամ սկզբունքը:

.Արտաքին քաղաքականության մեջ հաջողություններ չկան, Ռուսաստանի հետ հարաբերությունները և վերաբերմունքը փոխվել են դեպի վատը:

Ցանկը կարող եմ շարունակել:

Ասածս այն է, որ թվեր ներկայացնելով անհնար է ստիպել մարդու աչքերին տեսնել այլ բան, դրա փոխարեն պետք է իրականությունը փոխել:

Ես էլ կարող եմ թվեր նկարել, ընդ որում՝ շատ գեղեցիկ նկարել:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ`Կարեն Վարդանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով