Ստեփանավանում հանքային ջրի արդյունահանման և շշալցման գործարան է կառուցվելու. այժմ ոչ մի խոչընդոտ չկա.168.am

Այսօր կառավարությունը նիստում հավանություն տվեց «Նյու Իդա» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր վարչական տարածքում 2,71 հեկտար ընդհանուր մակերեսով երկու հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագրին։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, որ հանքային ջրի արդյունահանման և շշալցման գործարան է կառուցվելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ նրա՝ ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ է, ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը՝ քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրելուց հետո՝ 18 ամիս:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն հայտնեց, որ վերջապես հողատարածքի հարցը լուծվել է և ներդրումային ծրագիրը կիրականացվի, քանի որ ընկերությունը խնդիր ուներ միասնական հողակտոր գտնելու, որովհետև սեփականատերերը չէին ցանկանում վաճառել:

«Հիմա վստահ ենք, որ այս ներդրումային ծրագիրը իրականացվելու է, որովհետև խոչընդոտը միայն հողակտորն էր»,- ասաց Փաշինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ս.Պապիկյանը հաստատեց, որ այժմ ոչ մի խոչընդոտ չկա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով