Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը։
Դատարանի շենքի դիմաց հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և քաղաքացիներ, ովքեր պահանջում են պատասխանատվության ենթարկել նրան։ Սպասվում է, որ դատարան կներկայանան Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները դատարան էին ներկայացրել Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությունը որպեսզի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխվի։