Սեփական հայրենիքում հատվածականության քարոզն ու բաժանարար գծերի քաշումը պետք է նետվի պատմության աղբանոցը.Էդուարդ Շարմազանով

1992թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ հայկական կողմերի կողմից պարտադրված զինադադարը: Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարները կնքեցին զինադադարի պայմանագիր:

Հայկական կողմերի վճռականությունն ու միասնականությունը ստիպեցին Ադրբեջանին աղերսել զինադադար:
Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է «ուժն է ծնում իրավունքը» նժդեհյան իմաստության ճշմարտացիությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լինենք ուժեղ, էլի ուժեղ և միշտ ուժեղ:
Իսկ ուժեղ լինելու գրավականը ոչ թե հասարակության հեղափոխականների և հակահեղափոխականների բաժանումն է, այլ միասնականության քարոզը հանուն մեր համազգային իղձերի իրականացման:

Սեփական հայրենիքում հատվածականության քարոզն ու բաժանարար գծերի քաշումը պետք է նետվի պատմության աղբանոցը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Էդուարդ Շարմազանով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով