Սանասարյանի պաշտպանների հայտարարությունները կարող են մեկնաբանվել որպես հաղորդում հանցագործության մասին. Արթուր Վանեցյան

Ես որևէ ազդեցություն չունեմ նախաքննության վրա, առավել ևս դատարանի վրա: Եթե հայտարարություններով գնահատենք, ապա իմ հայտարարություններն իրենց արածի դիմաց ոչ մի բան են:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե Դավիթ Սանասարյանի պաշտպանները հայտարարում են, որ ԱԱԾ տնօրենի հայտարարությունների պատճառով չեն կարողանում իրենց պաշտպանությունն իրականացնել, այսպես պատասխանեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նշեց, որ Սանասարյանի պաշտպաններն իրենք անում են հայտարարություններ, որոնք կարող են մեկնաբանվել որպես հանցագործության մասին հաղորդում. «Այսինքն՝ հայտարարում են՝ գործը շինծու է, գործը կարված է: Եթե այդ մարդիկ այդքան վստահ են իրենց հայտարարությունների մեջ, ապա խորհուրդ եմ տալիս դիմել գլխավոր դատախազին կամ ՀՔԾ, որ ԱԱԾ-ի աշխատակիցների նկատմամբ հարուցվի քրեական գործ:

Ես խորհուրդ եմ տալիս և խնդրում եմ այդպիսի մարդկանց, որոնք նմանատիպ հայտարարություններ են անում, դիմել իրավապահ մարմիններին, որ մեր նկատմամբ հարուցվի քրեական գործ»:

Դիտարկմանը, թե իրենք նշում են, որ նմանատիպ հայտարարություններն արդեն ցույց են տալիս, որ գործը ձևական է, Վանեցյանը պատասխանեց. «Այսօր Հայաստանում ԱԱԾ տնօրենն այն մարդը չէ, որ կարող է ապօրինի ազդեցություն ունենալ այլ իրավապահ մարմինների վրա: Ես, մեր ծառայությունն անում ենք մեր գործը, և այն, ինչ անում ենք, անում ենք մեր երկրի անվտանգության համար, իմ գնահատմամբ՝ բավականին դրական արդյունքներ ունենք»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուրը՝ Tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով