«Սադրիչ, սադրիչ». Քոչարյանի աջակիցները դատարանի բակից հեռացրին Ստյոպա Սաֆարյանին

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բակում, որտեղ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործը, վերջինի աջակիցների և քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի միջև միջադեպ սկսվեց: Աջակիցները չէին թողնում Սաֆարյանիին մուտք գործել դատարանի շենք: Ակտիվիստները բղավում էին՝ «սադրիչ, սադրիչ»: Ոստիկանները միջամտեցին՝ հեռացնելով Ստյոպա Սաֆարյանին տարածքից:

Վերջինը լրագրողների հետ զրույցում նշեց, որ փաստաբան Սեդա Սաֆարյանին է ուղեկցել դատարան. «Սեդա Սաֆարյանը դատական պրոցեսի մասնակից է, սակայն նրան որևէ ձևով տեղյակ չի պահվել այսօրվա նիստի մասին»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սեդա Սաֆարյանն էլ նշեց, որ ինքը հանդիսանում է տուժողների ներկայացուցիչ և եկել է մասնակցելու ընթացող նիստին:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով