Ռեֆորմիստների կուսակցությունը խստորեն դատապարտում է յուրաքանչյուր տեսակի ճնշման դրսևորում այլախոհ մարդկանց հանդեպ

Հայտարարություն

Հեղափոխության ավերիչ ձեռքը հասավ ԵՊՀ ռեկտորի պաշտոնին: Համատարած ատելության և ճնշումների մթնոլորտում Փաշինյանի կառավարությունը չի կարողանում համակերպվել այն պաշտոնյաների գոյության հետ, ովքեր չեն քայլել և չեն հեղափոխվել: Բոլշևիկյան մեթոդներով աշխատող վարչակազմը այսօր չհանդուրժեց նաև Արամ Սիմոնյանին: Չդիմանալով ճնշումներին՝ շատ-շատերը կարող են կրկրնել Արամ Սիմոնյանի քայլը և հրաժարվել իրենց պաշտոններից միայն այն պատճառով, որ իրենք հեղափոխական չեն:

Ռեֆորմիստների կուսակցությունը խստորեն դատապարտում է յուրաքանչյուր տեսակի ճնշման դրսևորում այլախոհ մարդկանց հանդեպ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այն հայտնի պնդումները, թե ով չի մասնակցել հեղափոխությանը տեղ չունի նոր Հայաստանում կամ կարող է գնալ խաշ ուտելու, արդեն կրում են գործնական բնույթ, և դառնալով չափազանց վտանգավոր երևույթ, խորացնում են հասարակության մեջ առկա բաժանարար գծերը, որոնք գծվեցին 1 տարի առաջ:

Ռեֆորմիստների կուսակցություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով