«Որքան կեղտոտ ու անխնամ է քաղաքը, որքան ինստիտուցիոնալ է անգործությունն, այնքան բարձր է վարձատրումը».Գարեգին Պետրոսյան

ԹԱՎՇՅԱ ԼՈԳԻԿԱ

Որքան կեղտոտ ու անխնամ է քաղաքը, որքան ինստիտուցիոնալ է անգործությունն, այնքան բարձր է վարձատրումը: Ինչպե՞ս կարելի է ոչ մի բան չանելու դիմաց ավելի քան 100%-ով բարձրացնել սեփական աշխատավարձը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Քաղաքապետարանի համակարգի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30 տոկոսով: Սա նախատեսված էր 2018 թվականի դեկտեմբերին ընդունված այս տարվա բյուջեով: Ուղղակի բյուջեով նախատեսված էր շուրջ 2 մլրդ դրամի պարգևավճարներ, բայց հընթացս որոշվել է պարգևավճարների ֆոնդի զգալի մասը փոխանցել աշխատավարձային ֆոնդին: Այսինքն՝ նախընտրվել է տալ ոչ թե ավելի շատ պարգևավճարներ, այլ բարձրացնել աշխատավարձերը»,- ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նախագծով նախատեսված է քաղաքապետի աշխատավարձը 575 հազար դրամի փոխարեն դարձնել ամսական 1 միլիոն 200 հազար դրամ, քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն՝ 641 հազար, վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը նախկին 400 հազար դրամի փոխարեն դարձնել 773 հազար դրամ: Քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը կդառնա 947 հազար դրամ, մյուս երկու տեղակալներինը՝ 912 հազար դրամ:

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով