Ոստիկանները որոնում են տղամարդուն, որը սեռական օրգաններն է ցույց տվել 12-ամյա երեխաներին

Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 3-ին Շենգավիթ վարչական տարածքում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Շենգավիթի ոստիկանություն է դիմել Արարատի մարզի բնակիչ, 39-ամյա Է. Ա.-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 13:30-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանի Հ. Հովհաննիսյան փողոցում գործող թիվ 173 հիմնական դպրոցի մոտ անհայտ մակնիշի և համարանիշի մոխրագույն ավտոմեքենայի վարորդը կանչել է 12-ամյա Կ. Վ.-ին (Է․ Ա․-ի դստերը) և համադասարանցի 12-ամյա Ա. Լ.-ին, նստեցրել է ավտոմեքենայի մեջ եւ ցույց է տվել իր սեռական օրգանները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջացառումներ՝ տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով