Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը շարունակում է մեզ մեղադրել «ռուսական գործակալ» լինելու մեջ

Մայիսի 3-ին միջազգային «Medium» հարթակում Ամերիկյան Atlantic Council-ին պատկանող DFRLab վերլուծական կենտրոնը 2 մասից բաղկացած հոդված է հրապարակել «Հարձակում Հայաստանի վրա խաբուսիկ փաստերի ստուգման հարթակների միջոցով» խորագրի ներքո (Մաս 1Մաս 2), որով փորձ է արվել ցույց տալ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ տեղեկատվական արշավ է իրականացվում «AntiFake.am»-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի, «Ադեկվադ»-ի հիմնադիրներ Նարեկ Մալյանի ու Արթուր Դանիելյանի և «Blognews»-ի հիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանի միջոցով։

Չնայած նրան, որ հրապարակումները վերլուծական կենտրոնինն են, այնուամենայնիվ, դրանք ուսանողական էսսեի տպավորություն են թողնում, քանի որ հրապարակումները զուրկ են հիմնավորումներից, ամբողջությամբ հիմնված են ապատեղեկատվության և մերկապարանոց հայտարարությունների վրա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրինակ՝ չնայած նրան, որ հրապարակմամբ ամեն կերպ փորձ է արվում ցույց տալ, որ վերոգրյալ անձինք իրենց հարթակներով ապատեղեկատվություն են տարածում Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վերաբերյալ, այնուամենայնիվ, որպես օրինակ չի վկայակոչվել որևէ հրապարակում, որը ապատեղեկատվություն է համարվում։

Մեկ այլ օրինակ՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ antifake.am դոմեյնի գրանցման տվյալները փակ են (private), հրապարակման հեղինակը հետևություն է արել, որ antifake.am-ի հիմնադիրը դրա տակ որևէ լուրջ գաղտնիք է թաքցնում, և այդ գաղտնիքի ականջները գտել է Ռուսաստանում՝ որպես «հիմնավորում» բերելով այն, որ կայքի domain-ը տեղակայված է Ռուսաստանում։ Մինչդեռ այն, ինչ հեղինակն անվանում է domain, իրականում կայքի hosting-ն է (կայքի ծավալը), որը գնված է ռուսական «Бегет» կազմակերպությունից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ըստ էության՝ վերոգրյալ «domain»-ի վերաբերյալ հեղինակի չիմացությունը կամ դիտավորյալ ապատեղեկատվությունն էլ դրվել է Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատությունը «ռուսական գործակալական ցանցի» հետ կապելու և Ռուսաստանի կողմից ուղղորդված լինելու հիմքում։

Այս «վերլուծությունը» լուրջ փորձագիտական շրջանակների մոտ բավականին անլուրջ և ոչ օբյեկտիվ տպավորություն է թողել։ Դրան անդրադարձ է կատարել նորությունների, մեկնաբանությունների և վերլուծությունների անկախ լրատվամիջոց «The Armenite»-ը՝ «Հարձակում հայկական տեղական մամուլի վրա Atlantic Council-ի դիմակով» հրապարակմամբ, որտեղ հեղինակը մի քանի փաստարկներով կոտրել է DFRLab-ի «վերլուծությունները»։

DFRLab-ի հոդվածը հայաստանյան սոցցանցերի տիրույթ մուտք գործեց «Սորոսական» կոնտինգենտի և իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից (1234), ինչն էլ հիմք տալիս մտածելու, որ հրապարակումը պատվիրված է այդ շրջանակների կողմից։ Գնալով հոդվածի պատվիրատուի հետքերով՝ պարզեցինք, որ այս ենթադրությունը շատ ծանրակշիռ հիմքեր ունի։

Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնում է, որ Զարինե Խարազյանի կողմից գրված ուսանողական էսսե հիշեցնող այս «հետաքննությունը» գրվել է վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի և «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորման ակտիվ համակիր, Վաշինգտոնում բնակվող Դավիթ Գրիգորյանի կողմից։ Հիշեցնենք, որ Արսեն Խառատյանը անցյալ տարի նշանակվել էր վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական, այնուհետև ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների,  սկանդալի մեջ ներգրավված լինելու պատճառով հեռացվել էր պաշտոնից։ Պաշտոնից հեռացվելուց հետո Արսեն Խառատյանը շարունակում է իր ունեցած միջոցներով սատարել գործող իշխանություններին և երբեմն նման արջի ծառայություններ է մատուցում նրանց։ Դավիթ Գրիգորյանը ևս սերտ կապեր ունի Atlantic Council-ի հետ և այստեղ ունի անձնական շահագրգռվածություն, քանի որ «հետաքննության» մեջ հիշատակվող անձինք ժամանակին սուր քննադատության են ենթարկել «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորման գործողությունները։

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ հոդվածագիր Զարինե Խարազյանը դիվանագիտական կորպուսի նախկին աշխատակից Արմեն Խարազյանի դուստրն է, որը հեռացվելով դիվանագիտական կորպուսից, մնացել է ԱՄՆ-ում և բավականին սերտ առնչություն ունի Atlantic Council-ի հետ։ Մինչդեռ Զարինե Խարազյանի սոցիալական ցանցերի ակտիվության ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ այս անձը լիովին այլ հետաքրքրություններ ունի, քան նմանատիպ հետաքննությունները կամ փաստերի ստուգումը։

Հայկական տիրույթում հրապարակման անգլերեն բնագրի տարածումից հետո նույն օրը՝ մայիսի 3-ին, «հետաքննությունը» թարգմանվեց հայերեն և տեղադրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվամիջոցում՝ «Փաստերի ստուգման անվան տակ գործող խաբուսիկ խմբերն արշավ են սկսել ՀՀ-ի եւ վարչապետի դեմ. Atlantic Council» վերտառությամբ,  որտեղ հատուկ շեշտադրվում է, որ «Հայաստանի վարչապետի ու կառավարության դեմ սոցիալական ցանցերում համակարգված արշավ է իրականացվում, որի հետքերը տանում են դեպի Ռուսաստան»։

\

Այնուհետև հայերեն թարգմանությամբ հրապարակումը տեղ գտավ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության կայքում (Մաս 1Մաս 2) և ֆեյսբուքյան էջում։

Դրան հաջորդեցին DFRLab կենտրոնի հայերեն թարգմանությամբ հրապարակման տեղադրումը ամբողջությամբ արևմտյան ֆինանսավորում ունեցող «Ազատություն» ռադիոկայանի կայքում։ «Ազատությունը» նաև հրապարակման հիման վրա առանձին տեսահաղորդում պատրաստեց, որը 4 անգամ տեղադրեց իր ֆեյսբուքյան էջում (1234)

Հրապարակումը թարգմանվեց և տեղադրվեց իշխանության շահերն ակնհայտ սպասարկող, իրեն քաղաքացիական հասարակության մարմին հռչակած «ԻՔՄ»-ի fip.am կայքում (Մաս 1Մաս 2) և ֆեյսբուքյան էջում (12):

Դրանից հետո՝ մայիսի 4-ին, թեմային անդրադարձ կատարեց Հայաստանի հանրային հեռուստատեսությունը՝ ռեպորտաժ պատրաստելով «Լուրեր»-ի թողարկման համար «Հակակառավարական քարոզարշավի համակարգողները» խորագրով, որը ցուցադրվեց հեռուստատեսությամբ, այնուհետև տեղադրվեց news.1tv.am կայքում և յութուբյան ալիքում ։

Ռեպորտաժի հեղինակները դրան օբյեկտիվություն հաղորդելու համար հատվածներ էին տեղադրել անկախ փորձագետ Սամվել Մարիտիրոսյանի հետ զրույցից։ Մինդեռ փորձագետը տեղյակ էլ չէր, թե ինչ ռեպորտաժի համար է  օգտագործվելու իր հետ զրույցը, և այդ հատվածները ուշադիր լսելու դեպքում ակնհայտ է դառնում, որ Սամվել Մարտիրոսյանի գնահատականները վերաբերվում են ոչ թե կոնկրետ դեպքի, այլ ընդհանրական են, իսկ երբեմն ակնհայտ հակասում են ռեպորտաժի բովանդակությանը։

Այդ մասին ավելի ուշ նշել էր Մարտիրոսյանն անձամբ. «Ինձ թվում ա իմ ասածներից երևում ա, որ իմ ասածը կտրտված է, էլ չասեմ, որ հաճախ հակասում է հեղինակի խոսքին»։

Մեր նույն աղբյուրի պնդմամբ՝ հայկական պետական և իշխանական լրատվականներում այս թեման թոփ պահելու նախաձեռնությունը եղել և ամբողջությամբ ղեկավարվել է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի կողմից։

Վլադիմիր Կարապետյանը անձամբ է հրահանգավորել լրատվամիջոցներին, որպեսզի նրանք տեղադրեն նյութի հայերեն տարբերակը և պատրաստեն ռեպորտաժներ։

Ուշադրություն ենք հրավիրում այն փաստին, որ Հանրային հեռուստաընկերության և Ազատություն ռադիոկայանի կողմից պատրաստված ռեպորտաժներում հստակ ընդգծվում է, որ AntiFake.am փաստերի ստուգմամբ զբաղվող հարթակը կառավարվում է Ռուսաստանից՝ հղում անելով DFRLab-ի անհեթեթ «հետաքննության» մեջ առկա բացահայտ սուտ պնդմանը։

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալը անընդհատ հիշատակող վարչապետի մամուլի խոսնակը, ըստ էության, հարվածում է Փաշինյանին գոտկատեղից ներքև և նրան քննադատող #SutNikol նախաձեռնության անդամներին առանց որևէ հիմնավորման մեղադրում Ռուսաստանից ուղղորդվելու մեջ՝ փորձելով հակառուսական տրամադրություններ ստեղծել հասարակության շրջանում։

Չենք բացառում նաև, որ Atlantic Council-ի ղեկավարությունը տեղյակ էլ չէ նմանատիպ կեղծ և մանիպուլյացիոնպնդումներից բաղկացած և պրոպագանդիստական նպատակներով գրված հրապարակման բովանդակությունից։

Սակայն խնդիրն այս պարագայում ոչ այնքան կայանում է Atlantic Council-ի անվան տակ գրված ոչ պրոֆեսիոնալ և մեղմ ասած կասկածելի հրապարակման մեջ, որքան նրանում, որ վարչապետի աշխատակազմի և մերձավոր շրջապատի կողմից փորձ է արվում ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող անհատներին և լրատվամիջոցը ներկայացնել որպես Ռուսաստանից ուղղորդվող, հակակառավարական, երբեմն էլ՝ հակահայկական գործունեություն ծավալող։

Այս ամենը ոչ միայն հակասում է ժողովրդավարության տարրական կանոններին, այլ նաև խոսում է վարչապետի աշխատակազմում առկա հակառուսական տրամադրությունների մասին, որն ուղղակիորեն փորձում է տպավորություն ստեղծել, որ Փաշինյանի դեմ ցանկացած ընդդիմադիր գործունեություն ուղղորդվում է ՌԴ-ի կողմից, ինչի հավաստիությունը ապացուցելու գործին լծվում են Հայաստանում բացառապես օտարերկյա ֆինանսավորմամբ գործունեություն ծավալող իշխանամերձ հկ-ները և վարչապետի ընտանիքին պատկանող օրաթերթն ու պետական լրատվամիջոցները, ինչն էլ իր հերթին հավակնում է հայ-ռուսական հարաբերություններում նոր ճգնաժամի ստեղծմանը, որը Նիկոլ Փաշինյանի համար լարված թակարդ է իր իսկ թիմակիցների կողմից։

Հոդվածի ռուսերեն տարբերակը։

 

AntiFake.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով