«Նիկոլն այլևս սպառված ա, իսկ նրա իշխանության մնալու ամեն մի օրը Հայաստանը հետ է տանում».Մենուա Հարությունյան

Այս օրերին քաղաքացիների կողմից ամենաշատ հնչող հարցը հետևյալն ա․ լավ բա վերջը ի՞նչ ա լինելու․․․

Մարդիկ սկսել են համատարած չվստահել Նիկոլին կամ արդեն կասկածում են, որ Նիկոլը կարողանալու ա տնտեսական զարգացում ապահովել ու մարդկանց կյանքը բարեկեցիկ դարձնել․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամանակն է , նոր քաղաքական օրակարգ ձևավորելու և հասարակությանը ներկայացնել հստակ ծրագիր, թե ինչպես է զարգացնելու Հայաստանը, ինչ պետք է անել մարդկանց կյանքը բարեկեցիկ դարձնելու համար։

Այլևս մեր քաղաքացիների մտածելու կարողություն ունեցող հատվածը համոզված է, որ Նիկոլը տնտեսություն զարգացնող չէ, որ Նիկոլի հետ հույսեր կապել չի կարելի և մարդիկ մտովի նոր լիդեր , նոր ուժ են որոնում, ում հետ կարելի է հույսեր կապել․․․

Ժամանակն է նստելու և նոր, մրցունակ ու իրատեսական տնտեսական հայեցակարգ ձևակերպելու և պետք է վերանալ անձերին հավատալու պրակտիկայից ու իսկապես գնալ այն ուժի հետևից , որը կներկայացնի հստակ ծրագիր և այդ ծրագիրը կյանքի կոչելու կարող թիմ ու մեխանիզմներ․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլն այլևս սպառված ա, իսկ նրա իշխանության մնալու ամեն մի օրը Հայաստանը հետ է տանում․․․

Մենուա Հարությունյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով